Մակերեսային գիտելիքներով ընդհամենը՝ այո՛, փակ սահմանը վատ է, խորքային ուսումնասիրության պարագայում՝ ո՞ր փակ սահմանը, ո՞ր երկրների հետ, ո՞ր երկրի համար․ Նաիրի Սարգսյան
VIDEOՄակերեսային գիտելիքներով ընդհամենը՝ այո՛, փակ սահմանը վատ է, խորքային ուսումնասիրության պարագայում՝ ո՞ր փակ սահմանը, ո՞ր երկրների հետ, ո՞ր երկրի համար: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Եթե խոսքը կոնկրետ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը՝ Թուրքայի և Ադրբեջանի սահմանների փակ լինելուն, ապա դա ՀՀ-ի զարգացմանը բացառապես օգուտ է: Ցանկացած հակառակ միտքը պնդողները ուղղակի անուղղելի տգետներ են: Չի կարելի այդպիսի բան ասել», - նշել է Սարգսյանը: Նա մատնանշել է Իսրայելի օրինակը, որը բոլոր կողմերից շրջափակված էր, բայց, հնարամտության շնորհիվ այն այժմ աշխարհի զարգացած երկրներից մեկն է համարվում:
Հարցին՝ ինչու՞ մինչ այժմ փակ սահմաններ ունեցող ՀՀ-ն չի արձանագրել հաջողություններ, Սարսգյանը պատասխանել է. «30 տարվա ընթացքում ի՞նչ խթան է տվել Կառավարությունն ու իշխանությունը գործարարին, մասնավոր հատվածին, գիտնականին, որպեսզի կարողանար այդ միտքը ծնել: ՀՀ-ում գիտնականն ինչքա՞ն էր ստանում 30 տարվա ընթացքում, որպես աշխատավարձ, 40,000 դրա՞մ: Այժմ 70,000 դրա՞մ», - ասել է նա:

1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



