Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր ուսումնական տարին՝ ահռելի նոր խնդիրներով. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի տարի է, ինչ բարձրագույն ուսումնական հաստատություններում շատ մասնագիտությունների գծով դիմորդներ չկան։ Բայց այս տարի խնդիրն ավելի սրված բնույթ ունի: Պետական բուհերում՝ 25, իսկ ոչ պետական բուհերում՝ 96 մասնագիտության գծով ուսանողներ չենք ունենալու, քանի որ դիմորդներ չեն եղել։ Այս տարի հատկապես շատ քիչ դիմորդներ են դիմել բնագիտական մասնագիտություններով մանկավարժական կրթություն ստանալու համար։

Ի թիվս այլ գործոնների՝ այսպիսի պատկերը նախ ցույց է տալիս բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրության նվազումը։ Երիտասարդներից շատերին կրթությունը չի հետաքրքրում, քանի որ հիմնականում հաշվի չի առնվում կրթության կարևորությունը։ Երկրի ղեկավարությունն այնպիսի քաղաքականություն է վարում, ինչի արդյունքում երիտասարդները տեսնում են, որ բարեկեցիկ կյանքով են ապրում ու բարձր պաշտոնների են նշանակվում այնպիսի մարդիկ, որոնք համապատասխան կրթություն չեն ստացել կամ առհասարակ բարձրագույն կրթություն չունեն։ Ընդ որում, ամբողջ օրը սոցցանցերում անցկացնողները և կիսագրագետ գրառումներ կատարողներն այս իշխանությունների օրոք ավելի մեծ պոտենցիալ ունեն բարձր պաշտոններ զբաղեցնելու, քան նրանք, ովքեր լավ կրթություն են ստացել ու տարիների փորձ են կուտակել։

Հաջորդ խնդիրն այն է, որ ընդհանրապես կրթության բովանդակությունն էլ համապատասխան չէ շուկայի պահանջարկին, ու դա է պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ հետագայում աշխատում են բոլորովին այլ մասնագիտություններով։ Մասնագիտություններ կան, որոնք հեղինակություն են վայելում հասարակության շրջանում, ու այդ մասնագիտություններով տեղերն այնքան ուռճացված են, որ բուհերում հատկացված տեղերն աշխատաշուկայում չեն ռեալիզացվում։ Մյուս կողմից էլ՝ մասնագիտություններ կան, որոնց հետ կապված շուկայում պահանջարկ առկա է, սակայն դիմորդների խիստ պակաս կա, քանի որ այդ մասնագիտությունները համարվում են պակաս հարգի։

Բացի դրանից, կրթության մակարդակը համապատասխան չէ ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պայմաններին։ Բարձրագույն կրթությունը տարիներ շարունակ առաջընթաց չի ապրում և չի արտացոլում ժամանակակից զարգացման հանգամանքը՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ բազմաթիվ մասնագիտություններ ժամանակի ընթացքում ուղղակի վերանալու են, քանի որ արհեստական բանականությունը փոխարինելու է մարդկանց։ Բացի այդ, տեխնոլոգիական զարգացումը իր հետ բերում է նոր մասնագիտությունների ձևավորում, որոնց գծով մեր հանրակրթական համակարգը դեռևս մասնագիտացում չի ապահովում։ Միայն որոշ մասնավոր կրթական կառույցներ են փորձում այդ բացը լրացնել։

Դպրոցական համակարգում ևս լուրջ խնդիրներ կան։ Արդեն որերորդ տարին է, ինչ պատասխանատու մարմիները չեն կարողանում դասագրքեր ապահովել, ինչն արդեն խայտառակություն է։ Այս համատեքստում նշվում է, թե աշակերտները թղթապանակներով կամ հին դասագրքերով են անցնելու, բայց նոր կրթական չափորոշիչների համաձայն՝ պետք է նոր դասագրքեր ունենայինք։ Եթե իշխանություններն անգամ նոր դասագրքերի հարցը չեն կարողանում լուծել, դրանից հետո նրանցից ի՞նչ կարելի է ակնկալել կրթության որակի ապահովման մասով։ Բացի դրանից, լուրջ բողոքներ կան դասագրքերի բովանդակության հետ կապված։ Պատահական չէ, որ մասնագիտական շրջանակում ամեն անգամ լուրջ աժիոտաժի պատճառ է դառնում նոր դասագրքերի թերությունների հարցը։

Մյուս գործոնը. ուսուցիչների համար նախատեսված պայմանները չեն բարելավվում, աշխատավարձը չի բարձրացվում՝ չնայած որ ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգը, որն ընդհանրապես կապ չունի որակյալ գիտելիքի մատուցման հետ։ Ենթադրենք՝ ուսուցիչը գնաց ատեստավորման, տեստը լրացրեց ու անցավ, ի՞նչ է դա փոխելու նրա կողմից գիտելիքի մատուցման հարցում։ Բնականաբար, ոչինչ։

Այս նոր ուսումնական տարվա նորամուծությունն էլ այն է, որ որոշում է ընդունվել դասերը Երևանի դպրոցներում անցկացնել ժամը 8։15-ին։ Թերևս այն պատճառաբանվում է նրանով, որ քաղաքում խցանումները պիկ ժամերին կթուլանան։ Բայց այսպիսի որոշումն անակնկալ էր, քանի որ այն ընդունվել է հանպատրաստից՝ առանց համապատասխան վերլուծության։ Իհարկե, սկզբունքորեն գուցե և վատ բան չէ ժամնակային տարբերակվածությունը (դպրոց, բուհ, աշխատանք), բայց ցանկացած որոշում պիտի ունենա հաշվարկներ այն մասով, թե ինչ հետևանքներ ու արդյունքներ կարող է ունենալ։ Ժամային տարանջատումը պետք է հիմնված լինի կոնկրետ վերլուծության վրա, թե ո՞ր տաբերակն է ավելի ճիշտ՝ պետական կառույցների՞ աշխատանքը սկսել շուտ, բուհերի՞, թե՞ դպրոցների...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»