34 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը, գործելով միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, հիմք դրեց Արցախի Հանրապետությանը. ՀայաՔվե
ԲԼՈԳԱրցախն այսօր, ցավոք, ժամանակավորապես բռնազավթված է, և չնայած Հայաստանի իշխող վարչախմբի հակազգային քաղաքականությանը, մենք պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ հայ ժողովուրդը բնավ էլ չի համակերպվել Արցախի կորստի հետ և փակված չի համարում Արցախի հարցը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման գործունեության կարևորագույն առաջնահերթությունն արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցը միջազգային օրակարգ մտցնելն է, ինչը ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից արդարացի պահանջ է՝ վերահաստատված Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի վճռով, այլ նաև հասկանալի և ընդունելի օրակարգ է համաշխարհային և տարածաշրջանային տարբեր ուժային կենտրոնների համար։
Մեր ժողովրդի պատմության մեջ եղել են նման շրջաններ, երբ հայ ժողովուրդը հայրենազրկվել է, սակայն իր մեջ ուժ և կորով է գտել՝ վերատիրելու իր սրբազան հայրենիքին։
Կոչ ենք անում մեր ժողովրդին չհանձնվել, չտրվել կարճաժամկետ հիասթափություններին, չընկնել իշխող վարչախմբի քարոզչամեքենայի ազդեցության տակ և միասնաբար պայքարել Արցախի Հանրապետության անկախության վերակերտման համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



