34 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը, գործելով միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, հիմք դրեց Արցախի Հանրապետությանը. ՀայաՔվե
BLOGԱրցախն այսօր, ցավոք, ժամանակավորապես բռնազավթված է, և չնայած Հայաստանի իշխող վարչախմբի հակազգային քաղաքականությանը, մենք պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ հայ ժողովուրդը բնավ էլ չի համակերպվել Արցախի կորստի հետ և փակված չի համարում Արցախի հարցը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման գործունեության կարևորագույն առաջնահերթությունն արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցը միջազգային օրակարգ մտցնելն է, ինչը ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից արդարացի պահանջ է՝ վերահաստատված Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի վճռով, այլ նաև հասկանալի և ընդունելի օրակարգ է համաշխարհային և տարածաշրջանային տարբեր ուժային կենտրոնների համար։
Մեր ժողովրդի պատմության մեջ եղել են նման շրջաններ, երբ հայ ժողովուրդը հայրենազրկվել է, սակայն իր մեջ ուժ և կորով է գտել՝ վերատիրելու իր սրբազան հայրենիքին։
Կոչ ենք անում մեր ժողովրդին չհանձնվել, չտրվել կարճաժամկետ հիասթափություններին, չընկնել իշխող վարչախմբի քարոզչամեքենայի ազդեցության տակ և միասնաբար պայքարել Արցախի Հանրապետության անկախության վերակերտման համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



