Ո՞րն է ներկայիս ու նախկին Հայաստանի տարբերությունը. նախկինում Հայաստանի ղեկավարները հայրենասեր էին ու արժանապատվություն ունեին. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրել է, թե ո՞րն է ներկայիս ու նախկին Հայաստանի տարբերությունը:
«Նախկինում Հայաստանի ղեկավարները հայրենասեր էին, արժանապատվություն ունեին, պետության ու ժողովրդի շահերին տեր կանգնող էին, արյամբ ազատագրված հողի, հայրենիքի նկատմամբ թասիբ ու պատասխանատվություն ունեին:
Նախկին Հայաստանը ոչ մի կերպ չի կարելի համեմատել ներկայիս անարգված, նսեմացած ու ծնկի բերված Հայաստանի հետ:
Նախկինում Նիկոլը կարողանում էր դուխով շնորհավորել Արցախի Ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Այժմյան Հայաստանում ծնկած քաղաքականություն վարող Նիկոլը վախենում է նույնիսկ տալ Արցախի անունը»,- նշել է Զաքարյանը։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



