Կասիլյասի և «Պորտուի» միջև բանակցությունները դադարեցման եզրին են
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի տեղափոխությունը «Պորտու» կասկածի տակ է. տեղեկացնում է Marca-ն:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը շատ մոտ էր մադրիդյան թիմը լքելու: Նույնիսկ տեղեկացվեց, թե որքան է դարպասապահը վաստակելու Պորտուգալիայում (տարեկան 3,5 մլն եվրո):
Կասիլյասը, սակայն, համաձայնության չի եկել ակումբի հետ այն հարցի շուրջ, թե ով պետք է վճարի իր հարկերը Պորտուգալիայում: Սա հանգեցրել է այն բանին, որ դարպասապահը պահանջել է ողջ գումարը, որը կաշխատեր «Ռեալում», եթե մնար թիմում մինչ 2017թ: Այդ դեպքում Կասիլյասը կստանար 25 մլն եվրո:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ դարպասապահը մադրիդյան ակումբին և երկրպագուներին հրաժեշտ կտա հուլիսի 10-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



