Գագիկ Ծառուկյանը Ռոյ Բեյքերի հետ այցելել է «Օլիմպավան»՝ ներկայացնելու մեր մարզիկների համար ստեղծված ժամանակակից պայմանները․ տեսանյութ
ՎԻԴԵՈԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրել․
Քիքբոքսինգի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ռոյ Բեյքերի հետ այցելեցինք «Օլիմպավան»՝ ներկայացնելու մեր մարզիկների համար ստեղծված ժամանակակից պայմանները։
Հյուրն իր բարձր գնահատականը տվեց տեսածին՝ առանձնահատուկ ընդգծելով նման սպորտային միջավայրի կարևորությունը՝ թե՛ մարզումների, և թե՛ երիտասարդների դաստիարակության համար։
Օրվա գլխավոր իրադարձությունը Դավթաշենում Քիքբոքսինգի նորաբաց մարզադահլիճի բացումն էր։ Մարզահամալիրը հիմնովին վերանորոգվել է մեր ընտանիքի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ որպես ներդրում Հայաստանի սպորտային ապագայի մեջ։
Մենք համոզված ենք, որ հետևողական, պատասխանատու և նվիրված աշխատանքը անխուսափելիորեն բերում է շոշափելի արդյունքների։
Մեր հերոս հայորդիների աջակցությանն ուղղված ծրագրերը շարունակական են լինելու և անժամկետ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



