Պուտին. Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան եւ Նեպալը միանում են ՇՀԿ-ին որպես գործընկերներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան եւ Նեպալը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ընտանիքին որպես կազմակերպության գործընկերներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով ՇՀԿ երկրների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Պուտինի խոսքով, կան նաեւ այլ երկրներ, որոնք ցանկանում են մասնակցել ՇՀԿ-ի աշխատանքներին: «Եւս մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում մեր կազմակերպությանն այս կամ այն ձեւով միանալու հարցում: Մենք ուշադիր, կքննարկենք այդ հայցերը՝ հաշվի առնելով համապատասխան պահանջները»,-ասել է ՌԴ նախագահը:



