Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միանձնյա «գաղափարախոսություն». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քպական իշխանությունը շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ: Այն նախատեսվում է հաստատել կառավարության որոշմամբ: Առայժմ միայն նախագիծ է: Չնայած, եթե նկատի ունենանք, որ Նիկոլ Փաշինյանը «մարդ-կառավարություն» է, ապա ամենևին դժվար չէ կանխատեսել, թե ինչ որոշում կընդունվի: Առավել ևս, որ կառավարության համապատասխան կայքում «ճիշտ» քվեարկություն է կազմակերպվել: Ինչևէ:

Այն, ինչ հրապարակվել է, ձևով կամ արտաքուստ նման է գաղափարական դոկտրինի, հակիրճ՝ պետական գաղափարախոսության: Մի բան, որ Հայաստանի անկախ պետականության վերականգնումից ի վեր, մեր երկիրը, ցավոք, չի ունեցել: Մինչդեռ դա անհրաժեշտություն էր դեռևս 1990-91 թվականներից, որպեսզի հնարավոր լիներ հստակ ձևավորել այն գաղափարական, ընդհանուր արժեքային կողմնորոշիչները, որոնց վրա հիմնվեր դաստիարակությունը՝ մանկապարտեզից սկսած, դպրոցում, և որոնց վրա հիմնվեր պետական քարոզչությունը, անկախ այն բանից, թե որ ուժը կամ ինչ կուսակցություն է 5-10 տարվա ժամանակահատվածում դարձել (դառնալու) իշխանություն:

Բայց խոսքն իրական դոկտրինի մասին է: Այնպիսի ձևակերպումների ամբողջության, որի վրա պատմաբանների, փիլիսոփաների, արվեստագետների, ազգագրագետների, հոգևորականների մասնագիտական լայն խումբ աշխատած լինի: Այսպես ասենք՝ ակադեմիական մշակում կամ փորձաքննություն անցած փաստաթղթի մասին ենք մենք խոսում, այլ ոչ թե... 1 (մեկ) անձի սևեռուն մտքերի կամ մտասևեռումների արտացոլման:

Իսկ այն, ինչը հրապարակվել է որպես «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ, հենց նման դրսևորման տպավորություն է թողնում, և սա՝ չափազանց մեղմ ասած: Իսկապես էլ գործ ունենք 1 անձի, մեկ խմբակի խիստ կասկածելի քաղաքականությունը կամ այսրոպեական ընկալումներն արտացոլող ինչ-որ «բանի» հետ: Կարծում ենք՝ պարզ է, թե ով է այս 1 անձը: Միայն «Իրական Հայաստան» կապակցությունը բավարար է, որպեսզի հասկանալի դառնա, որ հայեցակարգ կոչվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: Ու ստացվել է, օրինակ՝ այսպիսի մի բան. «Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը»:

Դեռ չենք խոսում այն մասին, որ ամեն երկրորդ, երրորդ ձևակերպման մեջ խցկած է «խաղաղությունը», դրա՝ փաշինյանական ընկալման տարբերակով, բնականաբար:

Այստեղ, ի դեպ, անհրաժեշտ է մեկ-երկու դիտարկում անել. Հայաստանի որևէ իշխանության պայմաններում պետական մակարդակով վրեժի կամ պատերազմի քարոզ երբեք չի իրականացվել: Ուժեղ պետության, ուժեղ և մարտունակ բանակի, տնտեսական առաջընթացի քարոզներ եղել են, բայց չի եղել պետական մակարդակով վրեժի քարոզչություն:

Իսկ, օրինակ՝ Ադրբեջանում, որի հետ այդքան ձգտում են խաղաղասիրվել Փաշինյանն ու ՔՊ-ն, տասնամյակներ շարունակ ու մինչև օրս, մանկապարտեզներից սկսած, պետական մակարդակով ու պետական հովանավորությամբ իրականացվում է հայերի հանդեպ թշնամության քարոզչություն, քարոզվում է հայերի սպանություն, ֆետիշացվում ու հերոսացվում է հայի գլուխ կտրելը, հայ երեխայի մորթելը, հայկական խաչքար ջարդելը, հայկական եկեղեցի քանդելը: Ի վերջո, հո հենց այնպես չեն փորձագետները նշում, որ ալիևյան Ադրբեջանը ֆաշիստական պետություն է: Հա, ու Ալիևը, նաև Փաշինյանի հետ ձևական «խաղաղություն» ստորագրելուց հետո, քանիցս հայտարարել է, որ հայերն ու Հայաստանը թշնամի են:

Բայց վերադառնանք հայեցակարգին: Բազմաթիվ այլ հարցեր են ծագում: Իսկ ո՞վ է որոշելու, թե ինչն է վրեժի ու պատերազմի քարոզ, իսկ ինչը՝ ոչ: Օրինակ՝ դպրոցական ծրագրերից ու գրադարակներից դո՞ւրս են նետվելու Սիամանթոյի, Շիրազի, Չարենցի, Սևակի, Վարուժանի և տասնյակ այլ գրողների ու բանաստեղծների ստեղծագործություննեը: Արգելվելո՞ւ են Պերճ Զեյթունցյանի հայտնի գործերը կամ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը: Ոչնչացվելո՞ւ են «Նահապետ» և «Ձորի Միրո» ֆիլմերը...

Ոչնչացվելու կամ լուծարվելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, թե՞ էապես նենգախեղվելու է տեղի ունեցած բովանդակությունը: Ազգային երգերն ու պարերը արգելվելո՞ւ են: Ոչնչացվելո՞ւ են հայկական տարազները, չէ՞ որ դրանց մի ահռելի մասը վերաբերում է Արևմտյան Հայաստանին, նաև՝ Արցախին: Ի դեպ, Արցախի տոհմագորգերի՞ հետ ի՞նչ է արվելու, հռչակվելու են ադրբեջանակա՞ն...

Փաշինյա՞նն է այս ամենը որոշելու, ինչպես այն օրը, երբ, իրեն գրաքննիչի դեր վերապահած, որոշում էր, թե «Ցանկապատ» ներկայացման մեջ ինչ լինի կամ ինչ չլինի...

Ու այստե՛ղ է հենց ամենից վտանգավորը, որ արտացոլված է այդ միանձնյա «հայեցակարգի» տողատակում. ջնջել անցյալը, հիմնովին ջնջել, ջնջել պատմությունը և այն փոխարինել խեղաթյուրված, կամայական «մեկնություններով», ոչնչացնել արժեհամակարգը, ոչնչացնել պատմամշակութային, գրական-գեղարվեստական ժառանգությունը: Իսկ ամբողջ «գեղագիտությունն» էլ պարփակել Հայաստանի Հանրապետության տարածքով ու մի փոր հացով յոլա գնալ փաշինյանական «գաղափարախոսությամբ»:

Ի լրումն ամենի, Փաշինյանի մշակած «հայեցակարգը» ենթադրում է տոտալ գրաքննություն և ամենահոռի վերահսկողություն ամեն ինչի վրա՝ ներկայացումներից մինչև գրահրատարակչություն:

...Եվ նման՝ վերը հիշատակված «հայեցակարգը», որքան էլ որ տարօրինակ հնչի, գալիս է լրացուցիչ անգամ հաստատելու, որ Հայաստանում ազգային իշխանություն վերականգնելուց հետո գաղափարախոսությունն առաջին բաներից մեկն է, ինչի վրա պատք է լրջորեն աշխատել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ