Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արտահանման խոցելիության «վեկտորները». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանի արտահանման ոլորտում արձանագրված կտրուկ անկումը, որը հասնում է գրեթե 50 տոկոսի, բացահայտում է ոչ միայն երկրի արտաքին առևտրի կառուցվածքային խոցելիությունները, այլև տնտեսական նոր իրողությունների նկատմամբ անպատրաստ լինելը։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները հենց առաջին հայացքից ցույց են տալիս շոկային թվեր, սակայն դրանց խորքային վերլուծությունը հստակորեն վեր է հանում այն պատկերը, որ Հայաստանի արտահանման կառուցվածքը տարիներ շարունակ մնացել է լրջորեն կենտրոնացված շատ նեղ ապրանքային խմբերի ու աշխարհագրական ուղղությունների վրա։ Իսկ վերջին տարիներին արձանագրված աճերն ու բացարձակ ծավալները հիմնականում պայմանավորված են եղել ոչ թե կայուն արդյունաբերական առաջընթացով կամ նոր շուկաների նվաճմամբ, այլ վերաարտահանման ժամանակավոր հնարավորություններով, հատկապես՝ ոսկու ոլորտում։

Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալների՝ գրեթե 50 տոկոսվ կրճատումը պայմանավորված է առաջին հերթին դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ոսկու արտահանման նվազումով։ Եթե 2024 թվականի նույն ժամանակահատվածում դեպի ԱՄԷ արտահանվել էր մոտ 4 միլիարդ դոլարի ապրանք, հիմնականում՝ ոսկի, ապա այս տարի այդ ցուցանիշը նվազել է մինչև 1,2 միլիարդ դոլար՝ արձանագրելով 68,7 տոկոս անկում։ Սա առանցքային հանգամանք է, քանի որ վերջին երկու տարին Հայաստանի արտահանման ցուցանիշները արհեստականորեն ուռճացվել էին Ռուսաստան-Հայաստան-ԱՄԷ ոսկու վերաարտահանման սխեմաների միջոցով։ Փաստացի, Ռուսաստանից ներմուծված ոսկին երկրում չէր մնացել, այլ արտահանվել էր ԱՄԷ և, մասամբ, Չինաստան ու Հոնկոնգ՝ ապահովելով արտահանման թվերի շեշտակի բարձր աճ։ 2025 թվականին արտահանման այս սխեմայի գործարկումը, որը պայմանավորված է արտաքին քաղաքական նոր սահմանափակումներով, վերահսկողության խստացմամբ և հնարավոր միջազգային ճնշումներով, անմիջապես բացահայտեց տնտեսության իրական արդյունաբերական ներուժի ու արտաքին առևտրի կառուցվածքային խնդիրները։

Ոսկու արտահանման անկումը լրջորեն ազդել է նաև դեպի Չինաստան արտահանման ծավալների վրա։ Այս տարի Հայաստանը Չինաստան է արտահանել 362 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 53,4 տոկոսով։ Այստեղ էլ հիմնականում խոսքը վերաբերում է ոչ թե բարձր ավելացված արժեք ունեցող արդյունաբերական կամ մշակած ապրանքների, այլ կրկին ոսկու վերաարտահանման ծավալների նվազմանը։ Սա փաստում է, որ հայկական արտահանման հիմնական շուկաները և ապրանքային կառուցվածքը խիստ կախված են եղել մի քանի հումքային կամ վերաարտահանվող ապրանքներից, ինչը երկրի համար ստեղծել է խոցելիության բարձր աստիճան՝ միջազգային շուկաների տատանումների, քաղաքական ռիսկերի ու նոր սահմանափակումների պայմաններում։

Հայաստանի արտահանման աշխարհագրությունն ու կառուցվածքը վերլուծելիս տեսանելի է մի քանի կարևոր միտում։ Ընդհանուր արտահանման մեջ ամենախոշոր բաժինը դեռևս բաժին է ընկնում Ռուսաստանին՝ 36 տոկոս, ապա՝ ԱՄԷ-ին՝ 27,9 տոկոս, իսկ ԵՄ-ին բաժին է ընկնում ընդամենը 7,8 տոկոս։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, սակայն դեպի Ռուսաստան արտահանման ծավալները ևս 2025 թվականի հունվար-հուլիսին նվազել են 5,6 տոկոսով՝ հասնելով ընդամենը 1 մլրդ 592 մլն դոլարի։ ԵԱՏՄ ուղղությամբ ընդհանուր արտահանումը կազմել է 1 մլրդ 705 մլն դոլար՝ 5 տոկոս անկումով, չնայած իշխանության ներկայացուցիչները հաճախ փորձում են նմանատիպ ցուցանիշների կառուցվածքում աճեր գտնել՝ ցույց տալով միայն մի քանի ապրանքային խմբերի կամ ժամանակային տարբեր ցուցանիշների համադրությունը։

Իրականում, եթե չվերցնենք ոսկու շուկայի ժամանակավոր անոմալիաները, ապա արտահանման կառուցվածքի և շուկաների դիվերսիֆիկացիայի առումով առաջընթացը չափազանց սահմանափակ է։ Դեպի Եվրոպական միություն արտահանման ծավալները այս տարվա առաջին յոթ ամսում կազմել են մոտ 347 մլն դոլար՝ արձանագրելով ընդամենը 4,5 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս աճը, եթե դիտարկենք բացարձակ թվերով, կազմում է ընդամենը 15 մլն դոլար, ինչը խոսում է այն մասին, որ ԵՄ շուկաներում հայկական արտադրանքի ներթափանցումը շարունակում է մնալ թույլ և մասնավոր դեպքերի մակարդակում։ Չնայած առանձին ապրանքային խմբերում՝ գյուղմթերք, գինի, պահածոներ, կոնյակ, նկատվում է որոշակի աճ, սակայն այդ աճերը չեն կարող փոխհատուցել ոսկու կամ հումքային արտահանման կտրուկ անկումը։ Իսկ ԵՄ շուկաներում բարձր որակական պահանջները, սերտիֆիկացման բարդ ընթացակարգերը և մրցակցային միջավայրի ծանր պայմանները շարունակում են մնալ լուրջ խոչընդոտ։

Այսպիսի չնչին տեղաշարժը դեպի ԵՄ շուկա փաստում է, որ Հայաստանի արտահանման ոլորտի զարգացման ռազմավարությունը կա՛մ բացակայում է, կա՛մ էլ չի կարողանում արձագանքել միջազգային շուկաների մարտահրավերներին։ Առանձին ոլորտներում, օրինակ՝ պատրաստի սննդի արտադրանքում արձանագրված 30 տոկոս աճը, թեկուզ և բացարձակ թվով տեսանելի, այդուամենայնիվ, չի կարող փոխել ընդհանուր պատկերը։ Պատրաստի սննդի հիմնական մասը արտահանվում է Ռուսաստան և ԵԱՏՄ երկրներ։ Այս շուկաները մի կողմից ապահովում են համեմատաբար ցածր մուտքի արգելքներ, մյուս կողմից էլ ստեղծում են կախվածության նոր աղբյուրներ, քանի որ արտաքին քաղաքական կամ տնտեսական ռիսկերից բխող ցանկացած փոփոխություն անմիջապես կարող է խաթարել արտահանման տեմպերը։

Գերմանիայի և Շվեյցարիայի գծով արձանագրված արտահանման համեմատաբար փոքր աճերը նույնպես հիմնականում պայմանավորված են կոնկրետ ապրանքային խմբերի ժամանակավոր գործոններով, սակայն չեն փոխում Հայաստանի արտահանման ընդհանուր կառուցվածքային խոցելիությունը։

Արտահանման ոլորտի խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Վերջին տարիներին տնտեսության մեջ գերակշռող է դարձել ոչ թե արտադրական, գիտահետազոտական կամ բարձր տեխնոլոգիական արտահանումը, այլ վերաարտահանման, հումքային կամ կիսաֆաբրիկատների արտահանումը։ Այս իրավիճակը երկրի համար ստեղծում է կախվածություն արտաքին ապրանքային ցիկլերից, փոխարժեքի տատանումներից, միջազգային պահանջարկի անկումից և քաղաքական ռիսկերից։ Ավելին, արտահանման աճի կամ անկման ցանկացած շեշտակի փոփոխություն անմիջապես ազդում է պետության եկամուտների, վճարային հաշվեկշռի և ֆինանսական կայունության վրա։

Տնտեսական քաղաքականության տեսանկյունից, արտահանման ոլորտում նման խոր անկումը պետք է դիտարկել որպես համակարգային ճգնաժամ, որը պահանջում է ոչ միայն կարճաժամկետ ադապտացիոն քայլեր, այլև երկարաժամկետ ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ։ Արտահանման ոլորտի զարգացման համար կարևոր է ոչ միայն շուկաների դիվերսիֆիկացիան, այլև արտադրության հավել յալ արժեքի բարձրացումը, նորարարության խթանումը, որակի ու մրցունակության ապահովումը, միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացումը։ Սակայն Հայաստանում վերջին տարիներին գերակշռել է կարճաժամկետ արտահանման շահույթի մոդելը, որի հիմքում հիմնականում վերաարտահանումն է՝ առանց երկարաժամկետ արդյունաբերական հիմքի կամ գիտահետազոտական բաղադրիչի։

Արդյունքում, ցանկացած արտաքին ցնցում՝ լինի դա ոսկու շուկայի փակումը, միջազգային վերահսկողության խստացումը, քաղաքական ճնշումները կամ ռուսական շուկայի անկայունությունը, կարող է արմատապես փոխել արտահանման պատկերը և բացահայտել համակարգի խոցելիությունը։ Այս իրավիճակում անհրաժեշտ է արմատապես վերանայել Հայաստանի արտահանման զարգացման ռազմավարությունը՝ շեշտը դնելով ոչ թե ժամանակավոր հնարավորությունների, այլ կայուն արդյունաբերական աճի, տեխնոլոգիական արդիականացման և միջազգային մրցունակության վրա։ Պետությունը պետք է խթանի ոչ միայն բիզնես միջավայրի բարելավումը, այլև աջակցի տեղական արտադրողներին՝ նոր շուկաներ որոնելիս, որակի ստանդարտները բարձրացնելիս, նորարարական լուծումներ մշակելիս ու միջազգային սերտիֆիկացում անցնելիս։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի ապահովել արտահանման ոլորտի երկարաժամկետ կայունություն, նվազեցնել արտաքին շուկաների կախվածությունը և բարձրացնել Հայաստանի մրցունակությունը համաշխարհային շուկաներում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՀնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Կոնջորյան Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըՎարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Իսպանիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ և ծանր վիրավորներ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան