Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ցանկացած խոստում, որն իշխող ուժը տվել է, տապալված է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխող քաղաքական թիմը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, տպավորություն է, թե արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Տարածված կարծիքն այն է, որ նախընտրական փուլում նրա հիմնական խաղաթուղթը լինելու է իրենց «հաստատած» խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իսկ հնարավո՞ր է հասարակությանը համոզել այս «խաղաղությամբ»։ Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով, քաղաքականությունն ընդհանրապես, իսկ նախընտրական ծրագիր ասվածը հատկապես պետք է դիտարկել որպես պրոդուկտ, որը քաղաքական ուժերն առաջարկում են ժողովրդին։ «Պետք է համոզեն, որ այն կենսունակ է, լավն է, դրական և բարերար ազդեցություն կունենա ժողովրդի կյանքի, կենցաղի, պետության ապագայի վրա։ Ցանկացած խոստում, որն իշխող ուժը տվել է, կարելի է ասել, որ տապալված է։ Կառավարության ծրագրում կամ նախընտրական ծրագրում չկա որևէ կետ, որտեղ կարելի է համարել, որ հասել են հաջողության։ Ընդ որում՝ խոսքը միայն մեկ ժամկետով իշխանության մասին չէ, այլ յոթ տարվա իշխանության։ Հիմա վերջին «փամփուշտը» մնացել է խաղաղության գործընթաց ասվածը, որը պետք է հասարակությանը մատուցել միայն դրական, ձեռքբերումների լույսի ներքո, ինչն էլ անում են։ Պատահական չէ, որ մեղադրանքներին ի պատասխան, թե կառավարությունն իր ծրագրով սահմանած որևէ նպատակ չի իրագործել, ասում են՝ այնտեղ կետ կա, որտեղ մեր գերագույն նպատակ համարել ենք խաղաղության օրակարգը և դրան հասել ենք։ Սա ինչ է, եթե ոչ նախընտրական կամ ընտրական տեխնոլոգիա, որի նպատակն է հասարակությանը տեղեկացնել ձեռքբերման մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։ Ընդգծում է՝ ամբողջ իշխանական, մերձիշխանական մեդիան լցված է «խաղաղության օրակարգը» լավագույն լույսի ներքո ներկայացնելու նյութերով, պատմում են, թե որքան լավ է լինելու, մարդիկ որքան լավ են ապրելու։ «Կարծես երջանկության տարածաշրջան նկարագրեն։ Ի՞նչ է այս տեսանկյունից ասում դասական կոնֆլիկտաբանությունը։ Այն ասում է, որ հակամարտությունը հնարավոր չէ ավարտել առանց ժողովուրդների մասնակցության։ Այստեղ ունենք իշխող էլիտաների միջև պայմանավորվածություն, որտեղ արտահայտված չեն ժողովրդի ուղղակի կամքը և ցանկությունները։ Դրանք արտահայտվելու էին տարբեր լսումների, ժողովրդական, նաև ուղեղային կենտրոնների միջոցով, ընդ որում՝ միայն իշխանական ուղեղային կենտրոնների մասին չէ խոսքը, որոնք, բնականաբար, բացառապես իշխանական թեզեր են գեներացնելու, այլ ամբողջ դաշտի, ասել է թե՝ ընդդիմադիր, ծայրահեղ ընդդիմադիր, լոյալ խմբեր, այսինքն՝ հասարակության բոլոր խմբերի ներառմամբ ձևավորված օրակարգ պետք է լիներ։ Ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում նման խնդիր չի դրվել, և այս համաձայնությունը կարելի է բնորոշել որպես միայն էլիտաների միջև համաձայնություն։ Սա վկայում է այն մասին, որ այն չի կարող լինել կենսունակ, ապահովված չեն հակամարտության օբյեկտի իրավունքները. հակամարտության օբյեկտը Լեռնային Ղարաբաղն էր և դրա բնիկ բնակչությունը։ Արցախի հայության հիմնարար իրավունքները և հիմնարար շահերը որևէ կերպ շոշափված չեն, ինչը նշանակում է, որ կոնֆլիկտը ոչ թե համակողմանի լուծման է ենթարկվել, այլ այն սառեցվել է, կամ տարածաշրջանում ձեռք է բերվում նոր ստատուս-քվո։ Նոր ստատուս-քվոն, ըստ էության, ձեռնտու է հատկապես Ադրբեջանին և Թուրքիային, որոնք լուծելու որոշակի խնդիրներ ունեն տարածաշրջանում, այդ թվում՝ նաև Ադրբեջանում ձևավորված նոր քաղաքական նարատիվը, որ Ադրբեջանը պետք է դառնա տարածաշրջանային նոր ենթահեգեմոն կամ նոր ռեգիոնալ տերություն։ Այս խնդիրները լուծելու համար է, որ այս պահին իրենց անհրաժեշտ է Հայաստանի հետ ունենալ այսպիսի մի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա Հայաստանի նախկին ազդեցության, ձևավորված բալանսի հաշվին մեծացնել սեփական ազդեցությունը և սեփական շահերի օգտին շրջել տարածաշրջանում ձևավորված դիսբալանսը»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ ինչպիսի՞ն է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի նման «հանգուցալուծումը» միջազգային հանրության, տարբեր պետությունների դիտանկյունից։ Չէ որ նաև կարծիք կա, որ մեր կոնֆլիկտը նրանց համար հերթական «գլխացավանքն» էր, որից ազատվեցին։ Քաղաքագետի կարծիքով, սա պետք է դիտարկենք դասական ռեալիզմի տեսանկյունից։ ««Գլխացավանքներ» միջազգային հարաբերություններում գոյություն չունեն։ Կան խնդիրներ, որոնք ստեղծում են հնարավորություններ և մարտահրավերներ։ Թեպետ խոսույթային մակարդակում կարող են արտահայտվել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները գլխացավանք էին և այլն, բայց իրականում այն ձևավորել էր որոշակի կոնֆիգուրացիա, որի շրջանակում տվ յալ պահին գործող միջազգային կարգի սահմաններում որոշ պետություններ ունեին իրենց հիմնարար շահերը՝ հենց այդ ձևավորված ստատուս-քվոյի ներքո։ Միջազգային հարաբերությունները ոչ թե բարի կամքի, այլ շահերի մասին են։ Շահերի փոփոխությունը առաջ բերեց նոր կոնֆիգուրացիայի ձևավորման խնդիր, և այդ ճանապարհին յուրաքանչյուր պետություն փորձում է լուծել իր առջև դրված խնդիրը։ Խոսում ենք այն պետությունների մասին, որոնք հատկապես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ունեն հիմնարար խնդիրներ՝ անվտանգային, լոգիստիկ, էներգետիկ, տնտեսական խնդիրներ։ Դրանք սպասարկելու համար անհրաժեշտ էին նոր պայմաններ և նոր ստատուսքվո տարածաշրջանում։ Վերջիններն էլ առաջացրեցին Ադրբեջանի գործողությունների հանդեպ լուռ համաձայնություն։ Միջազգային հարաբերությունները հարափոփոխ հարաբերություններ են, ինչպես ցանկացած մարդկային հարաբերություններ։ Դրանք կարող են անընդհատ փոփոխման ենթարկվել, ինչպես և աշխարհում հաստատված կարգերը կարող են անընդհատ դեֆորմացիայի, փոխակերպումների ենթարկվել և առաջացնել նոր շահային գոտիներ։ Ձևավորված այն կոնֆիգուրացիան, որն ունենք այս պահին, երաշխիք չէ, որ դրա շուրջ միջազգային կոնսենսուսը կարող է պահպանվել։ Հաճախ խոսում ենք միջազգային հանրության մասին։ Այն ևս շոշափում է շահեր, մեզ պարբերաբար ներկայացնում է հումանիտար խնդիրները, մարդու իրավունքները և այլն։ Սրանք գործիքներն են այդ շահերը սպասարկելու համար»,-հավելում է նա։

Խաղաղության գաղափարը գործող թիմի համար ամփոփվում է այն իրողության մեջ, որ սահմանին զինվոր չի զոհվում, խաղաղության համատեքստում կրճատում են ժամկետային զինծառայության ժամկետը և չեն ավելացնում ռազմական ոլորտին հատկացվող բյուջեն, Զինված ուժերին հասցվող հարվածները չեն դադարում։ Ադրբեջանի գործողությունները մեզ ցույց են տալիս, որ նրա պատկերացրած խաղաղությունն այլ տեսք ունի։ Նրանք շարունակում են զինվել, նախապայմաններ առաջադրել Հայաստանին։ «Բանակը ցանկացած երկրի անվտանգային համակարգի հիմնասյունն է. երբ խոսում ենք խաղաղության մասին, առաջին հերթին պետք է նկատի ունենանք բանակը։ Այսօր քարոզվում է, որ բանակը պետք է լինի անվտանգային կոնցեպտի ամենավերջին հատվածում։ Սա կեղծ, չաշխատող նարատիվ է։ Աշխարհում չկա այնպիսի երկիր, որտեղ այս նարատիվը գործնականում կարող ենք տեսնել։ Նույնիսկ Շվեյցարիան, որը համարվում է աշխարհի ամենախաղաղ պետություններից մեկը, գործնականում կարող է համարվել նաև ամենառազմականացված երկրներից մեկը։ Նույնը կարող ենք ասել Սինգապուրի մասին. մոդեռնիզացման և բանակային կոնցեպտի առումով բավականին ակտիվորեն աշխատում է իր ռազմական անվտանգության վրա։ Ընդ որում՝ Շվեյցարիայի շրջապատում չկան այնպիսի թշնամիներ, որոնք երբևէ խնդիր են դրել իրենց առաջ ոչնչացնելու Շվեյցարիան։ Հայաստանի պարագայում նույնիսկ հարատև խաղաղության երաշխիքների դեպքում դրանց կենտրոնական մասում բանակն է։ Խոսում ենք տարածաշրջանային կամ գլոբալ ուժերի հավասարակշռության մասին, ինչպե՞ս են այդ հավասարակշռությունը ապահովում կամ պահպանում։ Դա միայն տնտեսության, քաղաքական կամ դիվանագիտական հավասարակշռման միջոցով չի արվում։ Առաջին հերթին ռազմական ուժերի հավասարակշռման միջոցով է տեղի ունենում, երբ որևէ պետություն չի մտածում նույնիսկ քեզ հարվածելու մասին։ Երբ քո նկատմամբ երբևէ թշնամաբար տրամադրված կողմն այլևս չի մտածում հարցերը կարգավորել ռազմական ճանապարհով, որովհետև դա ձեռնտու չէ, առաջին պլան է գալիս անվտանգային համակարգում դիվանագիտության դերը և նշանակությունը։ Պատճառահետևանքային կապն ասում է, որ այստեղ բանալին ոչ թե դիվանագիտությունն էր, այլ քո ռազմական ներուժը, որը քո դիվանագիտությունը դարձրեց կենսունակ։ Հետևաբար, կարծում եմ, որ Հայաստանում գեներացվող նարատիվները կեղծ են, անհիմն։ Դա ապացուցում է նաև Ադրբեջանի վարքագիծը, ինչն ուղիղ ազդակ է այն մասին, որ Ադրբեջանը խաղաղությունը պատկերացնում է՝ իր համար ամրագրելով թելադրողի կարգավիճակ և հարևան պետությունների նկատմամբ ունենալով գերակայություն։ Այդ գերակայությունը Ադրբեջանում պատկերացնում են ոչ թե դիվանագիտությամբ կամ տնտեսությամբ, այլ հենց ռազմական ներուժի մոդեռնիզացմամբ, հզորացմամբ։ Ադրբեջանը զինվում է, վերազինվում, մոդեռնիզացնում է իր ռազմական ուժերը։ Սա վկայում է այն մասին, որ ոչ թե այդ երկիրը պատրաստվում է մեզ հետ արդար խաղաղության, այլ պատրաստվում է մեզ հետ թելադրողի դիրքերից խաղաղության»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի