Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


«Ցանկացած խոստում, որն իշխող ուժը տվել է, տապալված է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխող քաղաքական թիմը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, տպավորություն է, թե արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Տարածված կարծիքն այն է, որ նախընտրական փուլում նրա հիմնական խաղաթուղթը լինելու է իրենց «հաստատած» խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իսկ հնարավո՞ր է հասարակությանը համոզել այս «խաղաղությամբ»։ Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով, քաղաքականությունն ընդհանրապես, իսկ նախընտրական ծրագիր ասվածը հատկապես պետք է դիտարկել որպես պրոդուկտ, որը քաղաքական ուժերն առաջարկում են ժողովրդին։ «Պետք է համոզեն, որ այն կենսունակ է, լավն է, դրական և բարերար ազդեցություն կունենա ժողովրդի կյանքի, կենցաղի, պետության ապագայի վրա։ Ցանկացած խոստում, որն իշխող ուժը տվել է, կարելի է ասել, որ տապալված է։ Կառավարության ծրագրում կամ նախընտրական ծրագրում չկա որևէ կետ, որտեղ կարելի է համարել, որ հասել են հաջողության։ Ընդ որում՝ խոսքը միայն մեկ ժամկետով իշխանության մասին չէ, այլ յոթ տարվա իշխանության։ Հիմա վերջին «փամփուշտը» մնացել է խաղաղության գործընթաց ասվածը, որը պետք է հասարակությանը մատուցել միայն դրական, ձեռքբերումների լույսի ներքո, ինչն էլ անում են։ Պատահական չէ, որ մեղադրանքներին ի պատասխան, թե կառավարությունն իր ծրագրով սահմանած որևէ նպատակ չի իրագործել, ասում են՝ այնտեղ կետ կա, որտեղ մեր գերագույն նպատակ համարել ենք խաղաղության օրակարգը և դրան հասել ենք։ Սա ինչ է, եթե ոչ նախընտրական կամ ընտրական տեխնոլոգիա, որի նպատակն է հասարակությանը տեղեկացնել ձեռքբերման մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։ Ընդգծում է՝ ամբողջ իշխանական, մերձիշխանական մեդիան լցված է «խաղաղության օրակարգը» լավագույն լույսի ներքո ներկայացնելու նյութերով, պատմում են, թե որքան լավ է լինելու, մարդիկ որքան լավ են ապրելու։ «Կարծես երջանկության տարածաշրջան նկարագրեն։ Ի՞նչ է այս տեսանկյունից ասում դասական կոնֆլիկտաբանությունը։ Այն ասում է, որ հակամարտությունը հնարավոր չէ ավարտել առանց ժողովուրդների մասնակցության։ Այստեղ ունենք իշխող էլիտաների միջև պայմանավորվածություն, որտեղ արտահայտված չեն ժողովրդի ուղղակի կամքը և ցանկությունները։ Դրանք արտահայտվելու էին տարբեր լսումների, ժողովրդական, նաև ուղեղային կենտրոնների միջոցով, ընդ որում՝ միայն իշխանական ուղեղային կենտրոնների մասին չէ խոսքը, որոնք, բնականաբար, բացառապես իշխանական թեզեր են գեներացնելու, այլ ամբողջ դաշտի, ասել է թե՝ ընդդիմադիր, ծայրահեղ ընդդիմադիր, լոյալ խմբեր, այսինքն՝ հասարակության բոլոր խմբերի ներառմամբ ձևավորված օրակարգ պետք է լիներ։ Ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում նման խնդիր չի դրվել, և այս համաձայնությունը կարելի է բնորոշել որպես միայն էլիտաների միջև համաձայնություն։ Սա վկայում է այն մասին, որ այն չի կարող լինել կենսունակ, ապահովված չեն հակամարտության օբյեկտի իրավունքները. հակամարտության օբյեկտը Լեռնային Ղարաբաղն էր և դրա բնիկ բնակչությունը։ Արցախի հայության հիմնարար իրավունքները և հիմնարար շահերը որևէ կերպ շոշափված չեն, ինչը նշանակում է, որ կոնֆլիկտը ոչ թե համակողմանի լուծման է ենթարկվել, այլ այն սառեցվել է, կամ տարածաշրջանում ձեռք է բերվում նոր ստատուս-քվո։ Նոր ստատուս-քվոն, ըստ էության, ձեռնտու է հատկապես Ադրբեջանին և Թուրքիային, որոնք լուծելու որոշակի խնդիրներ ունեն տարածաշրջանում, այդ թվում՝ նաև Ադրբեջանում ձևավորված նոր քաղաքական նարատիվը, որ Ադրբեջանը պետք է դառնա տարածաշրջանային նոր ենթահեգեմոն կամ նոր ռեգիոնալ տերություն։ Այս խնդիրները լուծելու համար է, որ այս պահին իրենց անհրաժեշտ է Հայաստանի հետ ունենալ այսպիսի մի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա Հայաստանի նախկին ազդեցության, ձևավորված բալանսի հաշվին մեծացնել սեփական ազդեցությունը և սեփական շահերի օգտին շրջել տարածաշրջանում ձևավորված դիսբալանսը»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ ինչպիսի՞ն է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի նման «հանգուցալուծումը» միջազգային հանրության, տարբեր պետությունների դիտանկյունից։ Չէ որ նաև կարծիք կա, որ մեր կոնֆլիկտը նրանց համար հերթական «գլխացավանքն» էր, որից ազատվեցին։ Քաղաքագետի կարծիքով, սա պետք է դիտարկենք դասական ռեալիզմի տեսանկյունից։ ««Գլխացավանքներ» միջազգային հարաբերություններում գոյություն չունեն։ Կան խնդիրներ, որոնք ստեղծում են հնարավորություններ և մարտահրավերներ։ Թեպետ խոսույթային մակարդակում կարող են արտահայտվել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները գլխացավանք էին և այլն, բայց իրականում այն ձևավորել էր որոշակի կոնֆիգուրացիա, որի շրջանակում տվ յալ պահին գործող միջազգային կարգի սահմաններում որոշ պետություններ ունեին իրենց հիմնարար շահերը՝ հենց այդ ձևավորված ստատուս-քվոյի ներքո։ Միջազգային հարաբերությունները ոչ թե բարի կամքի, այլ շահերի մասին են։ Շահերի փոփոխությունը առաջ բերեց նոր կոնֆիգուրացիայի ձևավորման խնդիր, և այդ ճանապարհին յուրաքանչյուր պետություն փորձում է լուծել իր առջև դրված խնդիրը։ Խոսում ենք այն պետությունների մասին, որոնք հատկապես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ունեն հիմնարար խնդիրներ՝ անվտանգային, լոգիստիկ, էներգետիկ, տնտեսական խնդիրներ։ Դրանք սպասարկելու համար անհրաժեշտ էին նոր պայմաններ և նոր ստատուսքվո տարածաշրջանում։ Վերջիններն էլ առաջացրեցին Ադրբեջանի գործողությունների հանդեպ լուռ համաձայնություն։ Միջազգային հարաբերությունները հարափոփոխ հարաբերություններ են, ինչպես ցանկացած մարդկային հարաբերություններ։ Դրանք կարող են անընդհատ փոփոխման ենթարկվել, ինչպես և աշխարհում հաստատված կարգերը կարող են անընդհատ դեֆորմացիայի, փոխակերպումների ենթարկվել և առաջացնել նոր շահային գոտիներ։ Ձևավորված այն կոնֆիգուրացիան, որն ունենք այս պահին, երաշխիք չէ, որ դրա շուրջ միջազգային կոնսենսուսը կարող է պահպանվել։ Հաճախ խոսում ենք միջազգային հանրության մասին։ Այն ևս շոշափում է շահեր, մեզ պարբերաբար ներկայացնում է հումանիտար խնդիրները, մարդու իրավունքները և այլն։ Սրանք գործիքներն են այդ շահերը սպասարկելու համար»,-հավելում է նա։

Խաղաղության գաղափարը գործող թիմի համար ամփոփվում է այն իրողության մեջ, որ սահմանին զինվոր չի զոհվում, խաղաղության համատեքստում կրճատում են ժամկետային զինծառայության ժամկետը և չեն ավելացնում ռազմական ոլորտին հատկացվող բյուջեն, Զինված ուժերին հասցվող հարվածները չեն դադարում։ Ադրբեջանի գործողությունները մեզ ցույց են տալիս, որ նրա պատկերացրած խաղաղությունն այլ տեսք ունի։ Նրանք շարունակում են զինվել, նախապայմաններ առաջադրել Հայաստանին։ «Բանակը ցանկացած երկրի անվտանգային համակարգի հիմնասյունն է. երբ խոսում ենք խաղաղության մասին, առաջին հերթին պետք է նկատի ունենանք բանակը։ Այսօր քարոզվում է, որ բանակը պետք է լինի անվտանգային կոնցեպտի ամենավերջին հատվածում։ Սա կեղծ, չաշխատող նարատիվ է։ Աշխարհում չկա այնպիսի երկիր, որտեղ այս նարատիվը գործնականում կարող ենք տեսնել։ Նույնիսկ Շվեյցարիան, որը համարվում է աշխարհի ամենախաղաղ պետություններից մեկը, գործնականում կարող է համարվել նաև ամենառազմականացված երկրներից մեկը։ Նույնը կարող ենք ասել Սինգապուրի մասին. մոդեռնիզացման և բանակային կոնցեպտի առումով բավականին ակտիվորեն աշխատում է իր ռազմական անվտանգության վրա։ Ընդ որում՝ Շվեյցարիայի շրջապատում չկան այնպիսի թշնամիներ, որոնք երբևէ խնդիր են դրել իրենց առաջ ոչնչացնելու Շվեյցարիան։ Հայաստանի պարագայում նույնիսկ հարատև խաղաղության երաշխիքների դեպքում դրանց կենտրոնական մասում բանակն է։ Խոսում ենք տարածաշրջանային կամ գլոբալ ուժերի հավասարակշռության մասին, ինչպե՞ս են այդ հավասարակշռությունը ապահովում կամ պահպանում։ Դա միայն տնտեսության, քաղաքական կամ դիվանագիտական հավասարակշռման միջոցով չի արվում։ Առաջին հերթին ռազմական ուժերի հավասարակշռման միջոցով է տեղի ունենում, երբ որևէ պետություն չի մտածում նույնիսկ քեզ հարվածելու մասին։ Երբ քո նկատմամբ երբևէ թշնամաբար տրամադրված կողմն այլևս չի մտածում հարցերը կարգավորել ռազմական ճանապարհով, որովհետև դա ձեռնտու չէ, առաջին պլան է գալիս անվտանգային համակարգում դիվանագիտության դերը և նշանակությունը։ Պատճառահետևանքային կապն ասում է, որ այստեղ բանալին ոչ թե դիվանագիտությունն էր, այլ քո ռազմական ներուժը, որը քո դիվանագիտությունը դարձրեց կենսունակ։ Հետևաբար, կարծում եմ, որ Հայաստանում գեներացվող նարատիվները կեղծ են, անհիմն։ Դա ապացուցում է նաև Ադրբեջանի վարքագիծը, ինչն ուղիղ ազդակ է այն մասին, որ Ադրբեջանը խաղաղությունը պատկերացնում է՝ իր համար ամրագրելով թելադրողի կարգավիճակ և հարևան պետությունների նկատմամբ ունենալով գերակայություն։ Այդ գերակայությունը Ադրբեջանում պատկերացնում են ոչ թե դիվանագիտությամբ կամ տնտեսությամբ, այլ հենց ռազմական ներուժի մոդեռնիզացմամբ, հզորացմամբ։ Ադրբեջանը զինվում է, վերազինվում, մոդեռնիզացնում է իր ռազմական ուժերը։ Սա վկայում է այն մասին, որ ոչ թե այդ երկիրը պատրաստվում է մեզ հետ արդար խաղաղության, այլ պատրաստվում է մեզ հետ թելադրողի դիրքերից խաղաղության»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation