Լայնածավալ հարձակում Եկեղեցու վրա. Վահե Դարբինյան
ԲԼՈԳՎահե Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ինչպես տեսանք, այսօր և երեկ Հայոց պետականությունը աննախադեպ հարձակում իրականցրեց Հայ Եկեղեցու վրա՝ անհիմն ձերբակալելով մի շարք հոգևորականների, կատարելով նաև խուզարկություններ նրանց տներում և նստավայրերում։
Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո:
Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է տեղյակ չեմ, թե ուր է:
Սա Մկրտիչ սրբազանի (ավազանի անունը Հայկ Պռոշյան) իրավունքի կոպիտ խախտում է:
Պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է Քրեական օենսգրքի 451 հոդվածին (բռնի անհետացումը):
Ձերբակալվել են և այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք:
Սա մեր բոլորիս երեսին թքվածք է, որը մեր հավատքի նսեմացման հետ է կապված այլ ոչ թե անհատ եկեղեցականների։
Ոչինչը ազգի համբերությունն է ստուգում, հույսով եմ ազգային արժանապատվությունը կհաղթի այս պայքարում։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



