Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հասարակության պառակտման ու թշնամանքի մետաստազները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայում Հայաստանում հասարակության պառակտման, փոխադարձ ատելության և թշնամանքի գերակայության երևույթները հասել են այնպիսի խորության, որ արդեն սպառնալիք են ոչ միայն հասարակական համերաշխությանը, այլև ազգային ինքնությանը, հոգևոր կայունությանը և հանրային կյանքի շարունակականությանը: Այս երևույթները, որոնք իրենց ակունքներն ունեն ինչպես վերջին տարիների քաղաքական ցնցումների, այնպես էլ ավելի խորքային հասարակական և հոգեբանական շերտերում, շղթայական ռեակցիայով տարածվել են սոցիումի բոլոր մակարդակներում՝ քաղաքական դաշտից մինչև ընտանիք, կրթական համակարգից մինչև եկեղեցի, քաղաքային հրապարակից մինչև ամենասովորական մարդկային շփումներ։

Սովորաբար, հասարակական ճգնաժամի պայմաններում ազգը միավորվում է ընդհանուր սպառնալիքի դեմ, սակայն մեր իրականության մեջ փոխադարձ անվստահությունը, անվերահսկելի պառակտումը և թշնամական խոսքի գերակայությունը դարձել են ներկա ժամանակի գլխավոր նշանները։ 2018 թվականից սկսած քաղաքական դաշտի բաժանումը «սևերի» ու «սպիտակների» հեղեղի պես տարածվեց հանրության բոլոր շերտերում: Սոցիալական ցանցերում ու հանրային դիսկուրսում ատելության խոսքը դարձավ հիմնական արտահայտչամիջոց։ Մարդուն կամ մարդկանց խմբերին իրենց դիրքորոշումների համար պիտակավորելը, վարկաբեկելը, չարախնդալը, նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարի բացահայտ կոչերը դարձան օրինաչափություն։

Այս մթնոլորտում յուրաքանչյուր հասարակական կամ քաղաքական հարց վերածվում է «մենք-նրանք» հակադրության, որտեղ ցանկացած անհամաձայնություն ընկալվում է ոչ թե որպես այլախոհության, այլ դավաճանության, թշնամանքի կամ նույնիսկ ազգային անվտանգության սպառնալիքի դրսևորում։ Հասարակության մեջ արմատավորվել է կասկածամտություն, փոխադարձ անվստահություն, փոխադարձ խոր ատելություն, և մարդկանց համար ավելի հեշտ է դառնում մեկին «թշնամի» կամ «դավաճան» անվանել, քան փորձել հասկանալ, քննարկել կամ շարունակել երկխոսությունը։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո այս պառակտման ալիքը նոր որակ ստացավ։ Բաժանումն սկսեց տարածվել ոչ միայն պատերազմի արդյունքների ընկալման վրա, այլ նաև տարաբնույթ այլ հարցերի շուրջ, որոնք խոր էմոցիոնալ բեռով են լցված, որովհետև յուրաքանչյուրի ընտրությունը կամ դիրքորոշումը հանրային դիսկուրսում շատ հաճախ ընդունվում է ոչ թե փաստարկված քննարկման, այլ զգայական շերտերի ազդեցությամբ։ Այս իրավիճակում իշխանություններն իրենց վարքագծով ոչ միայն խաթարեցին հանրային միասնության օրակարգի ձևավորման նախադրյալները, այլև նոր ջանքեր ներդրեցին պառակտման խորացման ուղղությամբ՝ քաղաքական լեգիտիմության պահպանման, ընդդիմադիրների վարկաբեկման, ազգային ինստիտուտների արժեզրկման և հանրային դիսկուրսը մանիպուլ յացիայի ենթարկելու միջոցով։ Ավելի արմատացան տարաձայնությունները հասարակական կյանքի բոլոր մակարդակներում. բաժանվեց անգամ համայնքը, ընտանիքը, բարեկամների և ընկերների միջև առաջացան անթաքույց թշնամության դրսևորումներ, իսկ առօրյա հարաբերություններում բացահայտ դրսևորվեց անվստահությունն ու ներքին օտարումը։

Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայ ազգի հոգևոր, մշակութային և հանրային համախմբման առանցքային ինստիտուտ, նույնպես հայտնվեց այս պառակտման դաշտում։ Եթե նախկինում Եկեղեցին ընկալվում էր որպես հավատի, ազգային ինքնության, բարոյականության և համախմբման խորհրդանիշ, ապա այսօր այն դարձել է քաղաքական պայքարի, ազդեցության ու ճնշման թատերաբեմ։ Եկեղեցու ներսում պառակտման ձգտումներն ու որոշակի խմբերի պայքարն իրենց դիրքերը ամրապնդելու համար, ներքին հակասությունների բացահայտումը, հոգևորականների պիտակավորումները, վարկաբեկման փորձերը, անգամ իրավական հետապնդումները ցույց են տալիս, որ ազգային հոգևոր կենտրոնն այլևս զերծ չէ հանրային պառակտման համընդհանուր դինամիկայից։ Եկեղեցու ներսում պառակտման խորացումը ոչ միայն թուլացնում է ինստիտուտի հեղինակությունը, այլև ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ հավատի և ազգային ինքնության վերջին հենասյունն անգամ վերածելով հակադրության դաշտի։

Այս աղետալի միջավայրում ատելությունն ու թշնամանքը դառնում են հանրային մթնոլորտի, ինչպես նաև ինքնության ձևավորման մեխանիզմ։ Մարդիկ սկսում են իրենց ինքնությունը կառուցել ոչ թե համախմբող, այլ հակադրվող հենքի վրա։ Ինքնության այսպիսի մոդելը վտանգավոր է, քանի որ այն վիժեցնում է ազգային համերաշխության և հասարակական վստահության այն համակարգը, որի վրա դարեր շարունակ հենվել է հայությունը։ Երբ հասարակական դիսկուրսը հիմնված է այդքան բացահայտ ատելության խոսքի, պառակտման և պիտակավորման վրա, ազգային հոգևոր կյանքը կորցնում է իր համախմբող, միավորող ներուժը, իսկ հանրային կապերը դառնում են անընդհատ լարումների և բախումների աղբյուր։

Թշնամանքի գերակայությունը ոչ միայն խաթարում է հասարակության հոգևոր հիմքերը, այլև շղթայական ռեակցիայով տարածվում է կրթության, մշակույթի և նույնիսկ տնտեսության վրա։ Հասարակությունը դադարում է լինել միասնական, ընդհանուր նպատակի, երազանքի կրող, այլ վերածվում է մասնատված խմբերի, որոնք միմյանց նկատմամբ դրսևորում են անվստահություն, անագոնիզմ և հակոտնյա մոտեցումներ։ Այս տևական պառակտման պայմաններում հատկապես տուժում է երիտասարդությունը, որը սոցիալական ցանցերի ազդեցության ներքո ձևավորում է ոչ թե ազգային, այլ խմբային ինքնություն, որը միշտ հակադրություններ է փնտրում հանրային ու քաղաքական դաշտում։

Մյուս կողմից էլ՝ հասարակության մեջ տարածված անհանդուրժողականությունը, անտարբերությունը և թշնամանքը դառնում են ապագայի նկատմամբ հուսահատության, արտագաղթի և սեփական արժեքների նկատմամբ անվստահության պատճառ։ Իսկ թշնամանքի գերակայությունն ինքնին վերածվել է ինքնաբազմացվող երևույթի, որը ինքն իրեն սնուցում է՝ նորանոր հիմնավորումներ ու պատճառներ ստեղծելով։ Հասարակությունն այս պայմաններում կորցնում է իր դիմադրողականությունը ցանկացած արտաքին և ներքին մարտահրավերի հանդեպ, որովհետև չի կարողանում ձևավորել այն արժեքային հիմքերը, որոնք անհրաժեշտ են պետության ամրացման, զարգացման և ապագայի երաշխավորման համար։ Ավելին, պառակտված հասարակությունը դառնում է ավելի խոցելի արտաքին ազդեցությունների, քարոզչության, միջամտությունների և մանիպուլ յացիաների հանդեպ։ Ոչ մի ազգային ինստիտուտ, լինի Եկեղեցին, դպրոցը, բանակը, մշակութային կամ գիտական հաստատությունները, չի կարող արդյունավետ գործել պառակտված հանրության պայմաններում, որտեղ ցանկացած նախաձեռնություն կամ կարծիք ընկալվում է որպես «կողմ կամ դեմ լինել», իսկ հանրային երկխոսությունը ոչ միայն բովանդակազուրկ է, այլև հիմնված է փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով