Փաշինյանի դատարկ «պատարագն» ու Կարապետյանի լեփ-լեցուն համագումարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի պատարագին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն էր: Չնայած իշխանությունների կիրառած վարչական ռեսուրսին, այսօր, նախորդ կիրակի օրվա պես, Հովհաննավանքում իշխանությունները կարողացել են հավաքել ընդամենը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը քպ֊ականներ էին ու ոստիկաններ:
Նույն ժամանակահատվածում Հայաստանի քաղաքական կյանքի համար կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Երևանում` Դվին հյուրանոցի մեծ դալիճում: Ըստ մեր աղբյուրների, կիրակի առավոտյան տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող կուսակցության հիմնադիր համագումարը, որը ոչ հրապարակային ֆորմատով է անցել և որևիցե կերպ չի լուսաբանվել:
Բոլոր դեպքերում, մեր աղբյուրներից ստացված բացառիկ լուսանկարից պարզ երևում է, որ չնայած միջոցառման չլուսաբանվող և ոչ հրապարակային լինելուն, Սամվել Կարապետյանի կուսակցության համաժողովին հավաքվածների թիվը զգալիորեն գերազանցել է Հովհաննավանքում վարչական ռեսուրսի կիրառմամբ անցկացվող «պատարագին»:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



