Փաշինյանի դատարկ «պատարագն» ու Կարապետյանի լեփ-լեցուն համագումարը
SOCIETYՇաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի պատարագին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն էր: Չնայած իշխանությունների կիրառած վարչական ռեսուրսին, այսօր, նախորդ կիրակի օրվա պես, Հովհաննավանքում իշխանությունները կարողացել են հավաքել ընդամենը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը քպ֊ականներ էին ու ոստիկաններ:
Նույն ժամանակահատվածում Հայաստանի քաղաքական կյանքի համար կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Երևանում` Դվին հյուրանոցի մեծ դալիճում: Ըստ մեր աղբյուրների, կիրակի առավոտյան տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող կուսակցության հիմնադիր համագումարը, որը ոչ հրապարակային ֆորմատով է անցել և որևիցե կերպ չի լուսաբանվել:
Բոլոր դեպքերում, մեր աղբյուրներից ստացված բացառիկ լուսանկարից պարզ երևում է, որ չնայած միջոցառման չլուսաբանվող և ոչ հրապարակային լինելուն, Սամվել Կարապետյանի կուսակցության համաժողովին հավաքվածների թիվը զգալիորեն գերազանցել է Հովհաննավանքում վարչական ռեսուրսի կիրառմամբ անցկացվող «պատարագին»:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



