Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չափազանց բարդ իրադրություն, «մուսկուլների» ցուցադրում տարածաշրջանում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ցույց է տալիս ժամանակը, Ադրբեջանը գնալով ավելի է մեծացնում Հայաստանի նկատմամբ պահանջները։ Սա են ցույց տալիս Բաքվից հնչող հայտարարությունները, որոնցից առաջնայիններից մեկը ադրբեջանցիների, այսպես ասած, «վերադարձն» է։ Հերթական անգամ դրա մասին է հայտարարել Իլհամ Ալիևը։ Ու նա այնքան առաջ է գնացել, որ նշել է, թե իբր «այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճ»։ Սրանով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ապացուցել «Արևմտյան Ադրբեջանի» արհեստական, կեղծ թեզերը։

Ուշագրավ է, որ դրա հետ կապված՝ ՀՀ իշխանությունների կողմից կոնկրետ հերքում կամ լուրջ հակադարձում չկա։ Նիկոլ Փաշինյանը փորձեց ինչ-որ թեթև անդրադարձ կատարել, բայց ստացվեց... «ինչպես միշտ»: Ավելին, կարելի է նույնիսկ ասել, որ իշխանավորներից ոմանք նույնիսկ փորձում էին արդարացնել. օրինակ՝ որ Ալիևի ասածը ներքին լսարանի համար հայտարարություն էր, դրանում ագրեսիա չկա, քանի որ «ադրբեջանցիները հո տանկերով չեն վերադառնալու, մեքենաներն են նստելու և գան»։ Իսկ իրականում Բաքվից նման հայտարարությունները հնչում են ոչ թե ներքին լսարանի համար, այլ որպես ուղերձ՝ ուղղված հենց Հայաստանին ու Հայաստանի ժողովրդին։

Չափազանց անգրագետ է պետք լինել կամ պարզապես իրականությունը չտեսնելու մեծ ցանկություն է պետք ունենալ՝ չհասկանալու, որ ադրբեջանցիների ներկայությունը մեր երկրում առարկայական, շատ լուրջ վտանգներ է ներկայացնում։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմից հետո Ալիևը հայտարարել էր, թե իրենք Երևան են վերադառնալու, սակայն ոչ տանկերով։ Հիմա նա արդեն քիչ-քիչ անցնում է այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացմանը։

Ու դրա համար նախ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Ու պատահական չէ, որ պահանջ է առաջ քաշվում ՀՀ Սահմանադրությունը փոխելու առումով: Ավելի խորքային իմաստով Ադրբեջանին ոչ միայն ՀՀ Անկախության հռչակագրի դրույթների մասին սահմանադրական հղումն է մտահոգում (իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի ու Ցեղասպանության մասին հիշատակումը), այլև Բաքվից շահագրգռված են այնպիսի դրույթներ ներմուծել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության մեջ, որ ադրբեջանցիները Հայաստան գան ու ինտեգրվեն հասարակության մեջ ու կարևոր գործոն դառնան Հայաստանի ներսում։ Եթե ադրբեջանցիների իրավունքները լիովին պաշտպանված են լինում, ապա դժվար չէ պատկերացնել հետագա զարգացումները: Սա, ըստ էության, ագրեսիայի շարունակություն է, ուղղակի այլ ուղղությամբ։ Իսկ դրա համար, քանի դեռ Թրամփն է ԱՄՆ նախագահն, ու նա անձամբ է փորձում միջնորդական դերակատարություն ստանձնել՝ փորձելով բարձրացնել խաղաղարարի իր իմիջը, թուրք-ադրբեջանական կողմը փորձելու է իր ագրեսիան շարունակել ոչ ռազմական ճանապարհով, մինչև որ հարմար միջազգային իրադրություն ստեղծվի Հայաստանի հետ կապված իր ծրագրերն իրականացնելու համար, այդ թվում՝ չի բացառվում, որ նաև ռազմական ագրեսիայի միջոցով։ Իսկ ռազմական երանգներից զուրկ ագրեսիան կարող է լինել ինչպես Հայաստանի ժողովրդագրական կազմը փոխելու, այնպես էլ տնտեսական ներխուժման, Հայաստանը որոշակի ապրանքների ներմուծման հետ կապված կախվածության մեջ գցելու, Հայաստանի արտադրությունը՝ հատկապես գյուղատնտեսական ոլորտում ոչ մրցունակ դարձնելու միջոցով։ Իսկ եթե, օրինակ՝ այդ պայմաններում սահմանները կրկին փակվեն, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է ուղղակի կաթվածահար լինել։ Այս կոնտեքստում առնվազն տարօրինակ է իշխանավորների ու սատելիտների հրճվանքը Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներմուծման առումով: Տարօրինակ է, եթե չասենք ավելին: Ի վերջո, այստեղ առկա է ոչ միայն կախվածության մեջ գցելու մեծ վտանգ, այլև պարենային անվտանգության խնդիր: Բայց սա արդեն առանձին խոսակցության թեմա է:

Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ հարևան երկու երկրներից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից քաղաքացիներ կամ գործարարներ կարող են հայտնվել ու մեծ քանակությամբ անշարժ գույք, հող ու այլ կապիտալ ձեռք բերել՝ այդպիսով մեծ դերակատարություն ձեռք բերելով տնտեսության ու, ըստ այդմ, նաև տարվող քաղաքականության վրա։

Իսկ ինչո՞ւ է կոնկրետ Հայաստանը այսպիսի նշանառության տակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ինչո՞ւ են ուզում կուլ տալ։ Պատասխանը շատ պարզ է. մեր երկիրն, իրենց պատկերացմամբ, այն «թույլ օղակն» է, որի միջոցով կարող են իրականություն դառնալ հեռուն գնացող պանթուրքական ծրագրերը։ Իսկ դրա համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել, քանի որ Հարավային Կովկասը, որը ավանդականորեն եղել է Ռուսաստանի ազդեցության գոտի, այսօր ավելի շատ թուրքական ազդեցությունն է կրում, քանի որ Ռուսաստանն զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմով։ Իսկ այն, որ հապաղելու դեպքում Մոսկվան իսկապես կարող է կորցնել Հարավային Կովկասը, ուղղակի կասկած չկա։ Պատահական չէ, որ Բաքվի խոսափողները հայտարարում են Հարավային Կովկասը Պետրոս Առաջինից ազատագրելու մասին: Դա կոնկրետ ուղերձ է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հետ կապված։ Չէ՞ որ հենց Պետրոս Առաջինն է, որ առաջին անգամ ռուսական պետությունը դարձրել է գործոն Հարավային Կովկասում։

Միգուցե ուկրաինական հարցի կարգավորումից հետո Ռուսաստանը փորձի իր ուշադրությունն ուղղել Հարավային Կովկասի ուղղությամբ։ Բայց եթե էթնիկ առումով փոփոխություններ տեղի ունեցան մեր տարածաշրջանում, ու թուրքական և ադրբեջանական տարրերի ազդեցության տարածքն ավելի ընդլայնվեց, ապա ռուսների համար առավել դժվար է լինելու վերադառնալը տարածաշրջան՝ հաշվի առնելով, որ ժամանակի հետ այստեղ ներկայացված ժողովուրդների կազմը կարող է փոփոխություն կրել, իսկ իրենք պատմականորեն հենվել են հենց Հարավային Կովկասի քրիստոնեական ժողովուրդների վրա։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա պարզ է, որ Արևմուտքը ևս շահագրգռված չի լինի Թուրքիայի չափից ավելի հզորացմամբ ու ազդեցության ընդլայնմամբ, քանի որ Անկարան խնդիրներ է ստեղծելու նաև Արևմուտքի՝ հատկապես Եվրոպայի համար, շատ ավելին է պահանջելու, արևմտյան քաղաքական գծից շեղվելու է և այլն։ Բայց երբ խոսքը Ռուսաստանին զսպելու, խանգարելու, վնասելու մասին է, ապա այս հարցում Արևմուտքից միանշանակ դեմ չեն լինի, որ նրա տեղը հենց Թուրքիան զբաղեցնի։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարբեր ուղղություններով ընդլայնել, սակայն դեռևս չունի այն տնտեսական հնարավորությունները, որ իր հարակից տարածաշրջանները երկարաժամկետ իմաստով կարողանա ազդեցության տակ պահել։

Իրանի մասով էլ կարող ենք նշել, որ այդ երկիրը, կքած լինելով պատժամիջոցների ծանրության տակ ու ներքին դժվարություններ ունենալով, ուղղակի չի կարող կանխել, որ ադրբեջանցիներն «առանց տանկերի» գան Հայաստան ու անջատողական ձգտումներ ցուցաբերեն, եթե, իհարկե, այսպես կոչված, «վերադարձը» տեղի ունենա։ Այնպես որ, իսկապես իրադրությունը շատ բարդ է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Լույս չի լինելու Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 11-ի դրությամբՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները