Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միջուկային զենքի գործոնի հետագիծը ժամանակակից միջազգային հարաբերություններում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգը գտնվում է ռազմավարական անկայունության և ուժի հավասարակշռության հիմնովին վերափոխվող փուլում, որտեղ միջուկային գործոնը կրկին դառնում է գերտերությունների մրցակցության և գլոբալ անվտանգության ճարտարապետության կենտրոնական տարրը։

Վերջին ամիսների զարգացումները, մասնավորապես Ռուսաստանի կողմից միջուկային ներուժ ունեցող նոր սպառազինական համակարգերի փորձարկումները և Միացյալ Նահանգներում միջուկային փորձարկումների վերսկսման մասին որոշումները, ազդանշան են այն մասին, որ միջազգային համայնքը մտնում է ռազմավարական հակամարտության և հզորության ցուցադրման նոր, անհամեմատ վտանգավոր շրջան։

Չնայած ներկայիս փուլը որոշակիորեն բնութագրվում է Սառը պատերազմի ժամանակաշրջանի տրամաբանության վերադարձով, սակայն այն արդեն տեղի է ունենում շատ ավելի բարդ տեխնոլոգիական և աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում։ Ու այս գործընթացը պետք է դիտարկել նաև միջազգային համակարգի կառուցվածքային փոփոխությունների, հզորության բաշխման նոր լոգիկայի և անվտանգության ընկալման փոխվող պարադիգմաների շրջանակում։

Ռուսաստանի Դաշնությունը վերջին շրջանում իրականացրել է մի շարք փորձարկումներ, որոնք ցույց են տալիս նրա միջուկային «տրիադայի» արդիականացման ծրագրերի ակտիվ փուլի անցումը, որը ներառում է հիպերձայնային հրթիռային համակարգերի, ստորջրյա անօդաչու սարքերի և նոր սերնդի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումները, որոնք նախագծված են հատուկ միջուկային մարտագլուխներ տեղափոխելու համար։ Ընդ որում, այս զարգացումների էությունը ոչ թե պարզապես ռազմական արսենալի քանակական աճն է, այլ որակապես նոր տեխնոլոգիական լուծումների ներդրումը, որոնք նպատակ ունեն անգործունակ դարձնել հակառակորդի հրթիռային պաշտպանության համակարգերը։

ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ամերիկյան հրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը Եվրոպայում, Վաշինգտոնի կողմից ռազմավարական զենքերի հսկողության մի քանի հիմնարար պայմանագրերից միակողմանի դուրս գալը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի սրումը և Արևմուտքի կողմից պատժամիջոցների ռեժիմի ընդլայնումը Մոսկվայում ստեղծել են ռազմավարական անվստահության մթնոլորտ և համոզվածություն, որ միակ ճանապարհը՝ ընդդիմանալու ամերիկյան ռազմական և քաղաքական ճնշմանը, ուժեղ և արդիական միջուկային զենքի պահպանման մեջ է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ ընդունելու ռազմավարական անհավասարակշռությունը, և որ Մոսկվան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պահպանելու իր անվտանգությունը և ռազմավարական փոխզսպման ունակությունները։ Այս տրամաբանության մեջ միջուկային զենքը դիտվում է ոչ միայն որպես պաշտպանական միջոց, այլ նաև որպես քաղաքական գործիք, որը թույլ է տալիս Ռուսաստանին պահպանել իր՝ գերտերության կարգավիճակը, ապահովել իր շահերը հետխորհրդային տարածքում և կանխել Արևմուտքի ռազմական միջամտությունը այն տարածաշրջաններում, որոնք Մոսկվան համարում է իր ազդեցության գոտի։

Այսպիսով՝ միջուկային ներուժով նոր սպառազինական համակարգերի փորձարկումները ունեն ոչ միայն ռազմատեխնիկական, այլ նաև խոր քաղաքական և հոգեբանական նշանակություն։ Դրանք ուղղված են ուղերձ հղելու թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանի ներքին լսարանին՝ ցույց տալով, որ երկիրը պահպանում է իր ռազմավարական ուժը և կարող է արդյունավետ պատասխան տալ ցանկացած արտաքին մարտահրավերի։

Միացյալ Նահանգների պատասխան քայլերը, ներառյալ միջուկային փորձարկումների վերսկսման մասին որոշումները, արտացոլում են Վաշինգտոնի աճող մտահոգությունները ռազմավարական հավասարակշռության վերաբերյալ և ցանկությունը՝ վերահաստատել իր միջուկային ներուժի առավելությունները։ Դեռևս Սառը պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգները դադարեցրել էր լայնածավալ միջուկային փորձարկումները՝ ստորագրելով Համապարփակ միջուկային փորձարկումների արգելման պայմանագիրը, չնայած այն հանգամանքին, որ այս պայմանագիրը երբեք չի վավերացվել ամերիկյան Սենատի կողմից։ Այնուամենայնիվ, տասնամյակների ընթացքում Վաշինգտոնը պահպանել է միջուկային զենքի արսենալի անվտանգությունը և արդյունավետությունը հիմնականում համակարգչային մոդելավորման և լաբորատոր փորձարկումների միջոցով։

Բայց այժմ, երբ Ռուսաստանը և Չինաստանը ակտիվորեն զարգացնում են իրենց միջուկային ունակությունները և փորձարկում են նոր տեխնոլոգիաներ, երբ հին պայմանագրերի ռեժիմը փլուզվում է, և երբ արձանագրվում են ռազմավարական միջավայրի արագ փոփոխություններ, ամերիկյան ռազմավարական համայնքում աճում է համոզվածությունը, որ անհրաժեշտ է վերսկսել փորձարկումները՝ ապահովելու միջուկային զենքի արսենալի արդյունավետությունը, գործի դնելու նոր տեխնոլոգիաներ և ուղարկելու հստակ ուղերձ Մոսկվային և Պեկինին, որ Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել իր ռազմավարական շահերը և պահպանել միջուկային փոխզսպման մարտավարությունը։

Այս զարգացումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ միջազգային հարաբերությունների համակարգը արդեն իսկ բնութագրվում է խոր անվստահությամբ, ռազմավարական մրցակցությամբ և բազմաթիվ հակամարտությունների սրացումով։

Միջուկային զենքի դերի վերաիմաստավորումը ժամանակակից միջազգային հարաբերություններում արտացոլում է նաև ավելի խորը փոփոխություններ հզորության բնույթի և միջազգային կարգի ընկալման մեջ։ Սառը պատերազմի ավարտից հետո կարճ ժամանակահատվածում, երբ տիրապետում էր լիբերալ միջազգայնացման լավատեսությունը, շատերը հավատում էին, որ միջազգային համագործակցությունը, տնտեսական փոխկախվածությունը և միջազգային ինստիտուտների ուժեղացումը աստիճանաբար կնվազեցնեն ռազմական ուժի նշանակությունը և կստեղծեն ավելի խաղաղ և կանխատեսելի աշխարհակարգ։ Միջուկային զենքը այս տեսլականում դիտվում էր որպես անցյալի մնացորդ, որը աստիճանաբար կդառնա ոչ կարևոր նոր միջազգային իրականության համար։ Բայց քսանմեկերորդ դարի իրական զարգացումները ցույց տվեցին, որ միջուկային ուժի գործոնը ոչ միայն չի դադարել լինել միջազգային հարաբերությունների կարևորագույն տարր, այլև այն լրացուցիչ աշխարհաքաղաքական նշանակություն է ձեռք բերել, երբ փոխզսպումը, հավասարակշռությունը և ռազմավարական հակակշռումը մնում են այն հիմնական տրամաբանական մոտեցումները՝ ձևավորելով պետությունների վարքագիծը։

Ավելին, բազմաբևեռ աշխարհում, որտեղ մեծ տերություններ մրցում են ազդեցության և ռեսուրսների համար, միջուկային զենքը դառնում է անգամ կարգավիճակի գործիք, որը սահմանում է, թե որ պետությունն է գերտերություն և որ պետությունն է, որ ունի ազդեցություն համաշխարհային մակարդակի որոշումների կայացման գործընթացներում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան