Պաշտոնական. Ռաֆայել Բենիտեսը Ռեալի գլխավոր մարզիչ
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Բենիտեսը: 55-ամյա մասնագետի հետ կնքած համաձայնագիրը կգործի մինչև 2018 թվականի ամառը:
Իսպանացին պաշտոնապես կներկայացվի Երևանի ժամանակով 15:00-ին:
Ավելի նշվում էր, որ Մադրիդում Բենիտեսը տարեկան կստանա 4 միլիոն եվրո: Իսպանացին 1989-1994 թվականներին աշխատել է «արքայական ակումբում» գլխավորելով պատանեկան թիմը, ապա եղել է առաջին թիմի գլխավոր մարզչի օգնականը:
Հիշեցնենք, որ վերջին երկու տարներին Բենիտեսը գլխավորում էր իտալական «Նապոլին»: «Ռեալում» նա կփոխարինի Կարլո Անչելոտիին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



