Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանական բենզինն ու իշխանական նարատիվները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վրաստանից ոչ միայն հերքել են ադրբեջանական մամուլի տարածած տեղեկությունները, թե մաքսային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանից Հայաստան երկաթուղու վառելիքի մատակարարմանը, այլև հայտարարել, թե Վրաստանը ադրբեջանական նավթամթերքի միանվագ անվճար փոխադրում կիրականացնի։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից իր տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք է ստացել։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն որոշել է անհապաղ հանձնարարել տվյալ բեռը միանվագ և ամբողջությամբ անվճար տեղափոխել երկաթուղով։

Որոշման մասին տեղեկացվել են պաշտոնական կողմերը։ Թբիլիսին հայտարարում է, թե Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական և հուսալի գործընկերը, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Ադրբեջանի տարածքով ղազախական և ռուսական հացահատիկի տեղափոխումից հետո արդեն իսկ տեխնիկայի հարց էր, թե երբ պետք է ադրբեջանական նավթամթերք տեղափոխվի Հայաստան։ Մեր տեղեկություններով, նավթամթերքի իրականացման հարցում խիստ շահագրգռված է իշխանական օլիգարխ, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որի ընկերությունն էլ, ըստ էության, զբաղված է ադրբեջանական բավական բարձր որակի նավթամթերքը Հայաստան տեղափոխելու գործողություններով։

Թե ինչպես կազդի ադրբեջանական բենզինի տեղափոխումը Հայաստանում բենզինի ընդհանուր գնի վրա, դեռևս բարդ է ասել։ Բանն այն է, որ Ադրբեջանում բենզինի 1 լիտրը վաճառվում է 0․6 դոլարով, Հայաստանում՝ 1.36 դոլարով։ Սակայն պետք է հաշվի առնել թե՛ տարանցման ծախսերը, թե՛ լոգիստիկ խնդիրները (երկաթուղին պետք է հասնի Վրաստան, այնտեղից էլ տեղափոխվի Հայաստան), թե՛ նաև մաքսային ձևակերպումները, քանի որ, եթե Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ երկրների դեպքում մաքսային ձևակերպումներ չկան, ապա Ադրբեջանից Հայաստան ապրանք տեղափոխելիս դրանք բավական բարձր են։ Ցանկացած պարագայում լրջորեն ազդելու է նաև բենզինի շուկայում առկա պայմանավորվածությունները։

Այսինքն՝ լավագույն դեպքում բենզինի գինը կարող է չնչին նվազել, ինչը, իհարկե, գործող իշխանությունները ներկայացնելու են ինքնիշխանության և տնտեսական անկախության ծիրում։ Բնականաբար, իշխանությունները շահագրգռված են Ադրբեջանից Հայաստան բենզին տեղափոխելու գործողություններով և հարցը մեկ անգամով չի ավարտվելու։

Տաթևիկ Բադալյան

Հրդեհ` Մեծ Մանթաշ գյուղում Սուրբ Էջմիածնում հավատացյալների առջև ցուցադրվեցին քրիստոնեական սրբազան մասունքներըՆեթանյահուն ազգային անվտանգության նոր խորհրդական է նշանակել «Arrow 3» ՀՕՊ համակարգը ստեղծողինԱմառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասինՄեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Բարև, «Ռեա՞լ»․ Լեաուն պաշտոնապես հայտարարել է «Միլանից» հեռանալու մասին Տվեք մեզ մանդատ՝ դադարեցնելու գզվռտոցը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի Նյուարք քաղաքում միգրացիոն կենտրոնի մոտ անկարգություններ են բռնկվել․ սահմանվել է պարետային ժամԻրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Արևմտյան Ադրբեջան նահանգում հետախուզական սարքավորումների խմբաքանակի առգրավման մասինԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո արդեն վերականգնել է հրթիռային թունելների մեծ մասի մուտքերը. CNNՄեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Փենսը Թրամփին մեղադրել է պահպանողական սկզբունքներից հեռանալու մեջՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանՀայ ժողովուրդը պետք է զգույշ լինի․ Ալեքսանդր ԼուկաշենկոԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանԼարսը բաց է ԱՄՆ-ն ևս մեկ հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործվող նավինՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանԳիտնականները գտել են բույս, որը կարող է դանդաղեցնել մաշկի ծերացումը Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էստոնիայի բնակչության ավելի քան 80%-ը աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը. ՀարցումՃապոնիան և Հարավային Կորեան 9 տարվա դադարից հետո կվերսկսեն համատեղ որոնողափրկարարական զորավարժություններըՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել Կարապետյան«Արսենալ»-ի նյարդերը տեղի տվեցին. Բերեզովսկին՝ ՉԼ-ի եզրափակչի մասին Ուժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուն Բոֆորի գրավումից և Լիբանանում գործողության ընդլայնումից հետո հայտարարել է «դրամատիկ շրջադարձի» մասինԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄյանմայում պայթյունի հետևանքով 46 մարդ է զnհվել Մեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել Կարապետյան«Բարսելոնա»-ն խորամանկ ծրագիր է մշակել Ռեշֆորդի տրանսֆերը գնելու համար Չինաստանում օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով 5 մարդ է զոհվելԷնքան ասեցին՝ խաղաղություն ենք բերել, վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԵվրամիությունը կարող է սառեցնել ռուսաստանյան նավթի գնի շեմի վերանայումը. BloombergԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԻրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ներկայացրել են նոր սերնդի «Rajab 27» արագընթաց մարտական նավակըԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամԿադիրովի որդուն հերթական մեդալն են հանձնելՈւկրաինան IRIS-T նոր կայանք է ստացել՝ Ռուսաստանի շարունակվող հարվածների ֆոնին. ԶելենսկիՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ ԿարապետյանՀայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ. Ալեքսեյ Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՏեխասում 8 մարդ մի քանի ժամ մնացել է ատրակցիոնի վրա Պերեսը վերջակետ է դրել Մբապեի և Վինիսիուսի անհամատեղելիության մասին խոսակցություններինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել Կաց