Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս մեգածրագրերի մաս կազմելու համար անհրաժեշտ է նպաստավոր աշխարհագրական դիրք, ենթակառուցվածքներին ներկայացվող պահանջների բավարարում, ծրագրերի հիմնական շահառուների հետ բարեկամական ու վստահելի հարաբերություններ։ Այս ծրագրերի մաս դառնալը կարող է տնտեսական, քաղաքական, անվտանգային հնարավորություններ տալ երկրին։

Տարաբնույթ ռիսկերից խուսափելու համար նման մեգածրագրերն իրականացվում են միմյանց փոխարինող, տարբեր երկրներով անցնող կապուղիների տարբերակներով։ Ժամանակի ընթացքում, կախված հանգամանքներից, այդ տարբերակների միջև նախապատվությունները կարող են փոխվել։

Այս մեգածրագրերին միանալու մեր հնարավորությունը մեծացնելու համար անհրաժեշտ է.

1. Կառուցել Մեղրաձորի ավտոմոբիլային թունելն ու Վանաձոր-Մեղրաձորի թունելՀրազդան ավտոմայրուղին:

Մեղրաձորի ավտոմոբիլային թունելի կառուցման համար օգտագործվելու է Մեղրաձորի երկաթուղային թունելի կառուցման ընթացքում քանդված ապարների հեռացման համար կառուցած թունելը։ Այս թունելի ճակատային մակերեսը կազմում է կառուցվելիք ավտոմոբիլային թունելի ճակատային մակերեսի շուրջ 60 %-ը, երկարությունը՝ շուրջ 90 %-ը։

Փորձագիտական տվյալներ

Մեղրաձորի ավտոմոբիլային թունել՝ երկարություն-9կմ, կառուցման նախահաշիվ- 50 մլն դոլար։

Վանաձոր-Մեղրաձորի թունել-Հրազդան ավտոմայրուղի՝ 23+15 կմ, կառուցման նախահաշիվ 15 մլն դոլար։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 65 մլն դոլար։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

- Երևան-Վանաձոր նոր ճանապարհը շրջանցելու է Սևանի ու Ապարանի ոլորանները։

- Նոր ճանապարհը կարճ է 33 կմ-ով՝ Սևանով, և 17 կմ-ով՝ Ապարանով անցնող ճանապարհներից։

- Նոր ճանապարհի ամենաբարձր կետը ցածր է 120 մ-ով՝ Սևանով, և 260 մ-ով՝ Ապարանով անցնող ճանապարհների ամենաբարձր կետերից։

- Հայաստանը լավացնում է իր հնարավորությունները Հյուսիս-Հարավ մեգածրագրի ավտոմոբիլային բաղադրիչի առումով։

2. Կառուցել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղին:

Փորձագիտական տվյալներ

Երկաթուղու երկարությունը՝ 41կմ, այդ թվում՝ մեկ թունել։

Ծրագրի արժեքը՝ 250 մլն դոլար։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

- Շուրջ 80 կմ-ով կարճանում է Այրումից Երևան երկաթուղային ճանապարհը։

- Շուրջ 100 կմ-ով կարճանում է Հայաստանի արևել յան Կայան կայարանի ու արևմտյան Ախուրիկ կայարանների միջև երկաթուղային ճանապարհը։

- Հայաստանը լավացնում է իր հնարավորությունները Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի- Մեկ ճանապարհ մեգածրագրերի երկաթուղային բաղադրիչների առումով։

3. Սողանքի ռիսկից զերծ տարածքում կառուցել Հրազդան-Կայան երկաթուղու Հաղարծին գյուղի հատվածը, նորոգել Հրազդան-Կայան երկաթուղու վնասված հատվածները:

Փորձագիտական տվյալներ

Կառուցվող հատվածի երկարությունը՝ շուրջ 4 կմ, շինարարության արժեքը՝ շուրջ 17 մլն դոլար։

Հրազդան-Կայան երկաթուղու երկարությունը՝ շուրջ 80 կմ, վնասված հատվածների նորոգման արժեքը՝ շուրջ 20 մլն դոլար։

Ծրագրի արժեքը՝ շուրջ 37 մլն դոլար։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

- Կայան կայարանը երկաթուղային կապով կապվում է Հայաստանի երկաթուղիներին։

- Հայաստանը տնտեսապես մրցունակ հայտ է ներկայացնում Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրի Միջին միջանցքի երկաթուղային բաղադրիչին միանալու համար։

4. Կառուցել Գագարին-Ագարակ երկաթուղին:

Փորձագիտական տվյալներ

Երկաթուղու երկարությունը՝ 305 կմ, որից 19,6 կմ-ը՝ 84 կամուրջ, և 102,3 կմ-ը՝ 60 թունել։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 3,5 մլրդ դոլար։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

- Հայաստանի երկաթուղիները հասնում են Վայոց ձորի ու Սյունիքի մարզեր։

- Հայաստանը էապես լավացնում է իր հնարավորությունները Հյուսիս-Հարավ, Հնդկաստան-Եվրոպա, Մեկ գոտի

-Մեկ ճանապարհ մեգածրագրերի երկաթուղային բաղադրիչների առումով։

Այս չորս ծրագրերի իրականացման գումարային արժեքը շուրջ 3.852 մլրդ դոլար է:

Այս աշխատանքներն իրականացնելուց հետո մենք կունենանք ներպետական հետևյալ ժամանակակից կոմունիկացիաները.

1. Ավտոմոբիլային. Բավրայից ու Բագրատաշենից դեպի Ագարակ։

2. Երկաթուղային. Կայան կայարանից Վանաձորով դեպի Ախուրիկ կայարան։

3. Երկաթուղային. իրար հետ կապված Ախուրիկ, Այրում, Կայան և Ագարակ կայարաններ։

4. Երկաթուղային-ավտոմոբիլային. երկաթուղային՝ Այրում, Ախուրիկ և Կայան կայարաններից մինչև Երասխ կայարան, այնուհետև ավտոմայրուղով դեպի Ագարակ։

Հայաստանը կարող է առաջարկել նշված մեգածրագրերին հետևյալ երթուղիները.

Հյուսիս-Հարավ՝ մինչև աբխազական երկաթուղու գործարկումը Ռուսաստանից Սև ծովով կամ ավտոմայրուղով Վրաստան, այնուհետև Հայաստան։ Հայաստանով ավտոմայրուղով կամ երկաթուղով, կամ երկաթուղով, ապա՝ ավտոմայրուղով դեպի Իրան, այնուհետև Հնդկաստան։

Հնդկաստան (նաև Պարսից ծոցի երկրներ) - Եվրոպա՝ Հնդկաստան (Պարսից ծոցի երկրներ) -Իրան-Հայաստան։ Հայաստանով ավտոմայրուղով կամ երկաթուղով, կամ ավտոմայրուղով, ապա՝ երկաթուղով դեպի Վրաստան այնուհետև-Սև ծով-Եվրոպա։

Մեկ գոտի - Մեկ ճանապարհ (միջին միջանցք)՝ Չինաստան-միջինասիական պետություններ-Կասպից ծով-Ադրբեջան-այնուհետև Հայաստանով կամ Վրաստանով Թուրքիա ու Եվրոպա։ Ընդ որում, Վրաստանից Եվրոպա կարելի է հասնել նաև Սև ծովով։

Միջին միջանցքի խնդիրներից է Կասպից ծովի տարեկան շուրջ 20 սմ ծանծաղելը, ինչը բարդացնում ու թանկացնում է ծովով գնացքների տեղափոխումը։ Կասպից ծովում գնացքները կառամատույցից լաստանավ ու հակառակ տեղափոխվում են վագոն առ վագոն՝ հատուկ վերելակներով, արդյունքում Ղազախստանից Ադրբեջան գնացքը հասնում է 1,5-ից 2 օրում։

Բաքու-Ղազախ-Իջևան-Ֆիոլետովո-Վանաձոր-Գյումրի-Կարս երթուղին շուրջ 200 կմ-ով կարճ է Բաքուն Թբիլիսիով կամ Մեղրիով Կարսին կապող երթուղիներից։ Հետևապես, Մեղրիով անցնող երկաթուղու կառուցման փոխարեն Իջևանով անցնող երկաթուղու վերագործարկումը կբխեր ոչ միայն Հայաստանի, այլև Մեկ գոտի - Մեկ ճանապարհ մեգածրագրի շահերից։ Սակայն այժմ կառուցվում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից բխող Մեղրիով անցնող երկաթուղին։

Այսօր մեգածրագրի միջին միջանցքի բոլոր երթուղիներն անցնում են Ադրբեջանով, այնուհետև Վրաստանով, ինչն այդ երկրներին տալիս է արտոնյալ կարգավիճակ ու ռիսկ է մեգածրագրի համար։ Վրաստանը կկորցնի արտոնյալ կարգավիճակը Հայաստանով Ադրբեջան-Թուրքիա կապուղիների գործարկմամբ: Հարավային միջանցքի գործարկմամբ Ադրբեջանը չի ունենա արտոնյալ կարգավիճակ մեգածրագրի համար, սակայն կպահպանի արտոնյալ կարգավիճակը միջին միջանցքի համար։

• Մեկ գոտի - Մեկ ճանապարհ (հարավային միջանցք)՝ Չինաստան-միջինասիական պետություններ-Իրան, այնուհետև կամ Թուրքիա-Եվրոպա կամ Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա։

Այս տարվա սկզբից գործում է մեգածրագրի հարավային միջանցքի կարևոր հատվածը՝ Չինաստան-Ղրղզստան-ՈւզբեկստանԹուրքմենստան-Իրան երթուղին։ Այժմ մշակվում են Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երթուղին գործարկելու հարցերը։

Հեշտ է նկատել, որ Իրան-ՀայաստանՎրաստան-Սև ծով-Եվրոպա երթուղու բացառման դեպքում Հարավային միջանցքի բոլոր երթուղիները կանցնեն Թուրքիայով, ինչպես Միջին միջանցքի բոլոր երթուղիներն անցնում են Ադրբեջանով։ Այս իրավիճակը ռիսկային է Մեկ գոտի - Մեկ ճանապարհ մեգածրագրի համար, քանի որ ակնհայտ են բազմաթիվ ոլորտներում Թուրքիայի ու Ադրբեջանի համաձայնեցված գործողությունները։ Հետևաբար, ոչ միայն Հարավային միջանցքի, այլև Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրի ռիսկերի նվազեցման առումով մեծ կարևորություն ունի Իրան-ՀայաստանՎրաստան-Սև ծով-Եվրոպա երթուղին։ Ակնհայտ է, որ այս երթուղու իրականացումն ունի ինչպես շատ կողմնակիցներ, այնպես էլ շատ հակառակորդներ։

Հայաստանը Հյուսիս-Հարավ, Հնդկաստան-Եվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը։

ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ` ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը