«Մանչեսթեր Յունայթեդը» Դե Խեայի համար 40 միլիոն եվրո է պահանջում «Ռեալից»
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ Մադրիդի «Ռեալի» հետ բանակցություններում զիջումների գնալ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի հարցով: Անգլիական ակումբը Դե Խեայի տրանսֆերի համար պահանջում է 40 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն:
Կոշտ մարտավարության նպատակն է «Ռեալին» ստիպել ավելի զիջողական դիրքորոշում ընդունել իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի տրանսֆերի բանակցություններում: «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ջանք գործադրել այդ ուղղությամբ, քանի որ Ռամոսը եւս ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում: Արքայական ակումբը 90-100 միլիոն եվրո է պահանջում Ռամոսի համար:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



