Երևան, 24.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ներքաղաքական դիսկուրսում Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների կողմից իրենցից դուրս «մեղավորների փնտրտուքը» վաղուց վերածվել է ոչ թե իրավիճակային արձագանքի, այլ կայուն քաղաքական տեխնոլոգիայի, որը գործարկվում է հատկապես ճգնաժամային փուլերում՝ իշխանության պատասխանատվությունը նոսրացնելու, քաղաքական օրակարգը վերահսկելու և հանրային դժգոհությունը կառավարելի ուղղություններով շեղելու նպատակով։

Այս երևույթը չի սահմանափակվում առանձին հայտարարություններով կամ դրվագային արձագանքներով. այն կառուցվածքային, համակարգային բնույթ է կրում և խորապես ներթափանցած է իշխանություն–հասարակություն հարաբերությունների մեջ՝ ձևավորելով այնպիսի խոսույթ, որտեղ ձախողումը երբեք ինքնավար պատասխանատվության հետևանք չէ, այլ միշտ ունի արտաքին կամ ներքին «օբյեկտիվ պատճառ», «ժառանգություն», «հիբրիդային հարձակում», «խանգարող ուժ» կամ «նախկին սխալ», որը թույլ չի տվել իրականացնել ի սկզբանե «ճիշտ» և «արդար» քաղաքականությունը։

Մեղավորների փնտրտուքի տրամաբանությունը հատկապես ակտիվանում է այն ոլորտներում, որտեղ իշխանության խոստումներն ու իրական արդյունքները ակնհայտորեն չեն համընկնում՝ ներառյալ անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը, ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Ի սկզբանե հենց այսպիսին է եղել և այսօր էլ այդպիսին է Փաշինյանի վարած քաղաքականության «տրամաբանությունը»:

Ժամանակ առ ժամանակ անվտանգային հարցերում Փաշինյանի խոսույթը տեղափոխվում է դեպի «տասնամյակներով ձևավորված կոռումպացված բանակ», «նախկինների քայքայած դիվանագիտություն», «միջազգային համակարգի անարդարություն», «գլոբալ ուժերի աշխարհաքաղաքական բախում», որի պայմաններում, ըստ իշխանության ներկայացրած պատկերի, անգամ լավագույն կառավարումը չէր կարող եղանակ փոխել։ Այս կերպ ստեղծվում է այն տպավորությունը, թե ներկայիս իշխանությունը ոչ թե որոշումների սուբյեկտ է, այլ արտաքին հանգամանքների պատանդ, ինչը թույլ է տալիս խուսափել ռազմավարական սխալների քաղաքական գնահատականից։

Սոցիալ-տնտեսական ոլորտում նույն մեխանիզմը գործում է այլ հարթությունում։ Գների աճը, կենսամակարդակի անկումը կամ ներդրումային պասիվությունը ներկայացվում են որպես «համաշխարհային ճգնաժամի», «պատերազմների», «լոգիստիկ խափանումների» կամ «միջազգային շուկաների անկայունության» անխուսափելի հետևանքներ։ Թեև այդ գործոնների գոյությունը իրական է, սակայն ներքաղաքական դիսկուրսում դրանք հաճախ օգտագործվում են ոչ թե համատեքստ ապահովելու, այլ քաղաքական պատասխանատվությունը ամբողջությամբ չեզոքացնելու համար։ Արդյունքում բացակայում է այն հարցադրումը, թե ինչ հակաճգնաժամային գործիքներ են կիրառվել, ինչ կառավարման սխալներ են թույլ տրվել կամ ինչու են որոշ ռիսկեր ակնհայտորեն թերագնահատվել։

Տարիներ շարունակ նույն՝ անցյալին կամ արտաքին հանգամանքներին հղում անելը՝ որպես ներկա ձախողումների հիմնական պատճառ, փաստացի վերածվում է ոչ թե քննադատական վերլուծության, այլ պատասխանատվության տեղափոխման հարմարավետ գործիքի։ Այս մոտեցման խնդիրը միայն այն չէ, որ այն դառնում է ոչ համոզիչ ու խաթարում է քաղաքական գործընթացների տրամաբանությունը, այլև այն, որ իշխանությունը մնում է մշտապես «անցման փուլում»՝ կառավարելով, սակայն երբեք ամբողջական պատասխանատվության կրող չդառնալով։

Հատկանշական է, որ մեղավորների փնտրտուքը հաճախ ուղեկցվում է հասարակության ներսում խմբերի բաժանմամբ՝ «հասկացողներ» և «չհասկացողներ», «պետական մտածողություն ունեցողներ» և «ապակառուցողականներ», «իրատեսներ» և «պոպուլիստներ», «դավադիրներ և նվիրյալներ»։ Այս բաժանումը թույլ է տալիս ցանկացած քննադատություն ներկայացնել ոչ թե որպես քաղաքական այլընտրանք, այլ որպես վտանգավոր կամ անտեղի պահանջ, որը հաշվի չի առնում «իրականությունը»։ Այդ կերպ հանրային քննարկումը աստիճանաբար կորցնում է քաղաքական բովանդակությունը և վերածվում է լոյալության կամ անհանդուրժողականության չափման դաշտի։

Մեղավորների փնտրտուքի մեկ այլ կարևոր գործառույթ է քաղաքական օրակարգի վերակառուցումը։ Երբ հանրային ուշադրությունը կենտրոնանում է ձախողումների վրա, մեղավորների թեման դառնում է շեղող մեխանիզմ, որը քննարկումը «ինչու չի ստացվել» հարցից տեղափոխում է դեպի «ով է խանգարել»։ Այս տեղափոխումը էական է, քանի որ «ինչու»-ն ենթադրում է կառավարման որակի, ռազմավարական հաշվարկների, որոշումների կայացման տրամաբանության և պատասխանատվության շղթաների խորքային քննարկում, այն է՝ հարցադրում, որը անխուսափելիորեն բացահայտում է սխալների աղբյուրները գործող իշխանական համակարգի ներսում։ Մինչդեռ «ով»-ի քննարկումը տեղափոխում է քաղաքական հակամարտության և մեղադրանքի դաշտ, որտեղ ուշադրության կենտրոնում հայտնվում են կոնկրետ դեմքեր, խմբեր կամ արտաքին ուժեր, և որտեղ իշխանությունը գործում է առավել հարմարավետ ու կառավարելի միջավայրում՝ սահմանելով մեղավորների շրջանակը, վերահսկելով օրակարգը և խուսափելով սեփական կառավարման արդյունավետության համակարգային գնահատումից։

Այս համատեքստում «մեղավորների փնտրտուքը» թույլ է տալիս ժամանակ շահել, նվազեցնել ճնշումը և պահպանել լեգիտիմությունը կարճաժամկետ հատվածում, սակայն երկարաժամկետ հեռանկարում խորացնում է համակարգային խնդիրները՝ զրկելով քաղաքական պատասխանատվության ինստիտուտը իր բովանդակությունից։ Եթե ներքաղաքական դիսկուրսը շարունակի կառուցվել այս տրամաբանությամբ, ապա ցանկացած հաջորդ ճգնաժամի դեպքում մեղավորների շրջանակը պարզապես կընդլայնվի՝ ներառելով նոր դերակատարներ, նոր հանգամանքներ և նոր արդարացումներ։ Դրա նշաններն, ի դեպ, օր օրի առավել ակնառու են դառնում:

Շատ շուտով այդ մեղավորների շարքում իր «պատվավոր տեղը» կզբաղեցնի նաև ժողովուրդը։ Ավելին, շուտով Փաշինյանը ամեն ինչի մեղավոր կկարգի հենց ժողովրդին: Նախադրյալներն արդեն կան: Նախկինում նա մարդկանց մեղադրում էր, որ աղքատությունը նրանց գլուխներում է, կրթություն չունեն, դրա համար էլ աղքատ են, հետո ասում էր՝ եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև նա է վստահության քվե տվել: Եվ այդպես շարունակ: Այնպես որ, առաջիկայում ընդհանրապես գլխավոր մեղավորը կդառնա ժողովուրդը: Իսկ ինքը երբեք «գլխավոր մեղավոր» չի լինի: Այնպես որ, մեր հայրենակիցները հունիսին ընտրության գնալիս պետք է հաշվի առնեն այս հանգամանքը, եթե չեն ուզում վերջում այս ամեն ինչի հիմնական մեղավորը «դուրս գան»։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Սպերցյանի գոլը «Կրասնոդարին» օգնեց հաղթանակ տոնել «Սպարտակի» դեմ խաղում Ի՞նչ եղանակ սպասել ապրիլի 24-ից 28-ը Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Իսրայելի և Լիբանանի միջև դեսպանների մակարդակով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Սպիտակ տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Հայտնի բլոգեր Էդգար Համբարձումյանը կոչ է անում ընտրություններին ընդառաջ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման և պետական ծառայողների նկատմամբ ճնշումների դեպքում ահազանգել Ես աշխարհի ամբողջ ժամանակն ունեմ, բայց Իրանը դա չունի. Թրամփ Ջահերով երթի մասնակիցները շուտով կհասնեն Ծիծեռնակաբերդ. տարածքում աննախադեպ թվով ոստիկաններ կան Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղաuպանության տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը Ինտերնետը կարող է սահմանափակվել․ ՌԴ Ագարակում բախվել են «Կամազ»-ը և «Ford»-ը․ կա 1 զոհ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը ջուրը չէ. պոլիկլինիկա Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ի՞նչ է սպասվում քաղաքացիներին․ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Ադրբեջանը տարածաշրջանային քաոսն օգտագործում է ԼՂ–ում քրիստոնեական ժառանգության ոչնչացումն արագացնելու համար. Գևորգյան Պրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնակամ հանձնած պետական գործիչ․ Նարեկ ԿարապետյանՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը․ լուսանկարներ Դիմելու ենք Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակույթըԻ հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Փարիզում նշվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին«Ցեղասպանական հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան» Սեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանԳալու ենք իշխանության, որպեսզի պատերազմ չլինի. Արշակ Կարապետյան Եթե իշխանությունը ոչինչ չի կարողանում անել, մեզ պե՞տք է նման իշխանություն․ Արշակ Կարապետյան Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական, քաղաքական և մշակութային վակուումի մեջ. Արտակ ԶաքարյանՀրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ինչ է պատահել Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողի Ընտրությունը պարզ է․ Սամվել Կարապետյանի ստեղծած 300,000 աշխատատեղերը, թե՞ 300,000 ադրբեջանցիները. Ուժեղ Հայաստան Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծԻրազեկում․ կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Արտակարգ դեպք՝ Արարատում. 3-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր նախընտրական կարգախոսըIRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունըԵրիտասարդությունը պետք է մասնակցի ընտրություններին՝ որոշելու իր կյանքն ու ապագան․ Արմեն Մանվելյան Մարդիկ պարիսպներ պետք է հաղթահարեն՝ վարչապետի հետ շփվելու համար․ Արեգ Սավգուլյան Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում Արտակարգ դեպք՝ Արարատում, 3-ամյա երեխան ջերմային այրվшծքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»