Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Վերընտրվելու մասին հայտարարություններն ուղղված են ոչ այնքան հասարակությանը, որքան իրենց քաղաքական թիմին ու պետական կառավարման համակարգին և ուժայիններին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նրանից հետո, ինչ մեզ հետ կատարվեց 2018 թվականին, ավելի կոնկրետ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և 2023 թվականին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, այսօր նույնիսկ չենք էլ խոսի այն մասին՝ մեզ հատո՞ւկ այս կարգավիճակին հասցրեցին, թե՞ անփորձության հետևանք էր սա։ Հետագայում ոչ միայն պատմության, այլ քրեական գործի շրջանակներում այս հարցերն իրենց պատասխանները կստանան»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, երբ անդրադառնում ենք մեր շուրջը և մեզ հետ տեղի ունեցող իրադարձություններին։ Առաջարկում է վերհիշել, թե Ադրբեջանն ինչ էր անում Արցախյան պատերազմից հետո։ «Այն բառամթերքը, բառապաշարը, որը հիմա տեսնում ենք Ադրբեջանից, այնպես չէ, որ 1994 թվականի մայիսից իրենք օգտագործում էին։ Ժամանակի ընթացքում իրենք մի կողմից բանակցային գործընթաց էին վարում, մյուս կողմից, հատկապես իքս փուլից սկսած, սկսեցին շատ ակտիվ զինվել, և ռազմական առումով խնդիրները լուծելու ամենամեծ փորձը եղավ Քառօրյա պատերազմի ժամանակ։ Այս առումով Ադրբեջանի պատմությունից էլ պետք է մեզ համար դասեր քաղենք։ Այստեղ հարցը հետևյալն էր՝ Ադրբեջանը մի կողմից ժամանակ էր ձգում, մյուս կողմից, Ալիևի խոսքերով, 2018 թվականի իրադարձությունները ներդրում ունեցան։ Զուգահեռ այնպես էին զինվում, որ կարողացան ռազմական ճանապարհով իրենց խնդիրների զգալի հատվածը լուծել։ Ինչո՞ւ եմ ասում զգալի, որովհետև շատ բաների, ինչին ռազմական ճանապարհով չհասան, այստեղից պարզապես հանձնեցին։ Հիշում եմ, որ 44-օրյա պատերազմից հետո, եթե չեմ սխալվում, դեկտեմբերն էր, Նիկոլ Փաշինյանը երթով իր կողմնակիցների հետ շարժվեց դեպի Եռաբլուր։ Այդտեղ իր կողմնակիցները մի թեզ էին կրկնում՝ Ադրբեջանը հիմա այդ տարածքները վերցրել է, մենք մի քիչ ուժ կհավաքենք, իրենք այդ տարածքները կվերականգնեն, կգնանք, արդեն վերականգնած տարածքները հետ կվերցնենք։ Այս թեզն այն ժամանակ հասարակությանը հրամցրեցին, 2021 թվականի ընտրություններում վերարտադրվեցին, հետո ինչ կար-չկար հանձնեցին։ Տրամաբանությունը, որ պարտված լինելով՝ չես խոսում արյունալի ռևանշի մասին, հասկանալի է, բայց հասկանալի է, եթե ներքուստ քո հասարակությունը վերափոխում ես, բանակը վերազինում ես, իսկապես պատրաստվում ես, եթե չասենք ռևանշի, այլ գոնե անհրաժեշտ պահին հակահարված հասցնելու։ Մեր պարագայում գործում է մեկ այլ բան. հասկանալով, թե ինչ ես արել քո երկրի, պետության հետ, առաջնորդվում ես հետևյալ սկզբունքով՝ չկա պետություն, չկա խնդիր։ Այսինքն՝ մի իրավիճակում, երբ աշխարհում բոլորը պատրաստվում են նոր պատերազմական գործողությունների, բայց դու հասարակությանը և պետությանը պատրաստում ես խաղաղության, սրանով հայտ ես ներկայացնում, որ մոտակա ցանկացած խնդրի պարագայում, եթե քո իշխանության ժամանակ այդ խնդիրը եղավ, կարող ես Հայաստանը հասցնել Արցախի կարգավիճակին, այսինքն՝ լուծարման։ Բայց եթե Հայաստանը լուծարվում է, էլ չի լինելու այն սուբյեկտը, որը կարող է քեզ պատասխանատվության ենթարկել։ Եթե այս տրամաբանությամբ վերլուծում ենք, հասկանում ենք, թե ինչի համար են սա անում, բայց ներքուստ հասարակությանն այն թեզն են վաճառում, որ պետք է վերազինվենք, պատրաստ լինենք մեզ պաշտպանել, բայց իրականությունն ու խոսքերը 180 աստիճանով տարբերվում են»,նշում է մեր զրուցակիցը։

Հայաստանի ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնողների շարքում, կարծես թե, առաջատարը հիմա ԱՄՆ-ն է։ Հանդիպումներ, քննարկումներ, օրերս էլ հայտնի դարձավ, որ սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան՝ Հայաստան և Ադրբեջան։ Արդյո՞ք այս «խաղաղության գործընթացի» ներքո ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին նույն՝ հավասար հնարավորություններ է տալիս։ «Հարցին պատասխանելու համար պետք է դեպի Եվրամիություն նայենք։ Ճիշտ է, ֆորմալ առումով այս պահի դրությամբ գոնե կարող ենք ֆիքսել, որ Վաշինգտոնի և Բրյուսելի մեջ կան հակասություններ, որովհետև Վաշինգտոնը, ըստ երևույթին, առաջնորդվում է այլևս ոչ թե դաշնակցային, այլ վասալային հարաբերությունների տրամաբանությամբ և հրաժարվում է վճարել եվրոպական անվտանգության համար։ Մի հետաքրքիր իրողություն անցյալ շաբաթ աչքովս ընկավ, որը, կարծում եմ, բավականին լավ նկարագրում է մեր հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի, այլև ԱՄՆ-ի հետ։ Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն կաջակցի Ադրբեջանին՝ վերականգնելու երկաթգիծը Նախիջևանում, իսկ Հայաստանը հնարավորություն է ստացել ԵՄ-ի շենքի առջև կառուցել հուշարձան՝ նվիրված մեր այբուբենին։ Սրանից հետո ասել, թե մեզ հավասար են ընկալում Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում, ինքնախաբեություն կլինի։ Երկրորդ՝ մինչ վերջերս լրատվամիջոցները, նաև իշխանության հետ շաղկապված փորձագետները, քաղաքական գործիչները խոսում էին ԱՄՆ փոխնախագահի այցի մասին Հայաստան, այլ ոչ թե տարածաշրջան։ Բայց տեսանք, որ տեղի ունեցավ Դավոսի ֆորումը, որտեղ ԱՄՆ-ի նախագահը երկու առանձնազրույց է ունեցել, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի նախագահի հետ։ Դրանից հետո որոշում է կայացվել, որ Վենսը այցելելու է նաև Ադրբեջան, այսինքն՝ Ադրբեջանը կարողացավ հասնել նրան, որ նույնիսկ սիմվոլիկ տեսանկյունից Վենսը այցելի նաև իրենց երկիր։ Նաև զարմանալի չի լինի, եթե Վենսը մի նոր փաստաթուղթ ստորագրի Հայաստանի իշխանությունների հետ «TRIPP»-ի վերաբերյալ, նա մի նոր փաստաթուղթ էլ կստորագրի Ադրբեջանի իշխանությունների հետ, ու այստեղ ևս մեկ անգամ կամրագրվի այն հանգամանքը, որ Հայաստանով անցնող կոմունիկացիայի փայատերը պաշտոնական Բաքուն է։ Սա է Միացյալ Նահանգների վերաբերմունքը մեր, մեր տարածաշրջանի նկատմամբ»,-նկատում է քաղաքագետը։

Անցնող ութ տարվա ընթացքում տեղի ունեցած ողբերգությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցներն ինքնավստահ կերպով հայտարարում են առաջիկա ընտրություններում իրենց լիակատար հաղթանակի մասին։ «Այս հայտարարություններն ուղղված են ոչ այնքան հասարակությանը՝ համոզելու, որ իրենք անպայման վերարտադրվելու են և այլն, այլ առաջին հերթին իրենց քաղաքական թիմին, էլ ավելի շատ՝ պետական կառավարման համակարգին, ուժայիններին։ Ցանկացած բյուրոկրատական համակարգի կայունությունը պայմանավորված է նաև հետևյալով. որքան են վստահում առաջնորդին, որքան են վստահում առաջնորդի քաղաքական կուրսին, և որքանով է առաջնորդը կարողանում իր խոսքն ու գործը համադրել։ Երբ ասում են, որ իրենք անպայման «50+1» են ստանալու (անցած շաբաթ մամուլում նաև նյութ կար, որ իրենք «60+1»-ի են հավակնում), իրենք պետք է ինչ-որ բան ներկայացնեն, որն ապացուցում է իրենց ընտրած քաղաքական կուրսի ճիշտ լինելը, և դրա վրա հիմնվելով էլ պետք է մտնեն ընտրական փուլ՝ հույս ունենալով, որ պայմանականորեն ոստիկանությունը և այլ հատուկ ուժեր իրենց չեն դավաճանի։ Այդ ներկայացվելիքը դարձել է ադրբեջանական բենզինը։ Երբ Ալիևը թույլ է տալիս, որ Ադրբեջանի տարածքով ինչ-որ ապրանքներ գան Հայաստան, կամ ադրբեջանական ապրանքները վաճառում է Հայաստանին, սա ուղերձ է ոչ միայն հայ հասարակությանը, որ՝ ժողովուրդ, պայմանականորեն խաղաղությունը եկել է, մի մտածեք, ամեն ինչ լավ է լինելու, այլ սա ուղերձ է նաև պետական ապարատին, թե՝ ինչ ասում էր ձեր առաջնորդը, եղել է, դրա համար պետք է լոյալ լինեք իրեն, դրա համար պետք է իրեն որպես հենարան լինեք՝ գալիք ընտրություններում վերարտադրվելու համար։ 50 կամ 60 տոկոսի մասին իրենց խոսքերը հիմնված են Ալիևի աջակցության վրա, նրա վրա, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հավանություն է տալիս իրենց ընտրած կուրսին, ինչն առնվազն կարելի է դիտարկել որպես աջակցություն հենց գործող կառավարությանը, որովհետև, գործող կառավարությունից բացի, Հայաստանում ոչ ոք հայտ չի ներկայացրել այն տեսակ քաղաքականություն վարել, ինչպիսին վարում է Նիկոլ Փաշինյանը։ Այս՝ հիսուն-վաթսուն տոկոսի մասին հայտարարություններով նրանք փորձում են ազդել հասարակական տրամադրությունների վրա, բայց առաջին հերթին սա անհրաժեշտ է, որ պետական ապարատն իրեն ճիշտ պահի։ 2018 թվականին իրենք չէին ասում, որ պետք է 70-80 տոկոս ձայն հավաքեն, 2021 թվականին չէին ասում, որ պարտադիր իքս տոկոս պետք է հավաքեն, թեպետ, բնականաբար, ճիշտ է՝ ուզում էին պահպանել իշխանությունը։ Անընդհատ թվեր ասելու այս միտումն ավելի շատ վկայում է այն մասին, որ իրենք խնդիր ունեն և՛ իրենց, և՛ պետական ապարատին համոզելու, թե՝ ժողովուրդ ջան, ամեն ինչ ճիշտ է ընթանում, շարունակեք ապահովել լոյալությունը մեր հանդեպ»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս