Կեյլոր Նավասը հեռանում է «Ռեալից»
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը մտադիր է հեռանալ մադրիդյան թիմից. տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ դարպասապահը դժգոհ է ակումբի ղեկավարության և մարզչական կազմի դիրքորոշումից. վերջիններն ամեն կերպ փորձում են ձեռք բերել Դավիդ Դե Խեային:
Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահի տրանսֆերն իրականանա, ապա Նավասը հավանաբար կրկին կլինի պահեստայինների նստարանին, ինչը նրա ծրագրերի մեջ չի մտնում:
Նավասը «Ռեալ» է տեղափոխվել անցյալ մրցաշրջանի մեկնարկին և մրցակցությունում պարտվել Իկեր Կասիլյասին:
Դարպասապահը բազմիցս նշել է, որ «Արքայական ակումբ» չի տեղափոխվել պահեստայինների նստարանին նստելու համար:



