Եպիսկոպոսներին կալանավորելու են օդանավակայանից, եթե դրսից Երևան գան, Փաշինյանը վախենում է ժողովից. Աննա Կոստանյան
ՎԻԴԵՈՓաշինյանի ռեժիմի կողմից եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները չի կարելի դիտարկել որպես առանձին կամ հանպատրաստից արված քայլեր․ դրանք ձևավորված են գիտակցված հակաեկեղեցական արշավի տրամաբանության մեջ։ Հոգևորականների նկատմամբ ճնշումների, հնարավոր կալանքների և ազատ տեղաշարժի սահմանափակման մասին ազդակները վկայում են, որ իշխանությունը փորձում է ուժային մեթոդներով կառավարել ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր արժեքները։
Իրավապահ և դատական համակարգի կիրառումը հոգևորականների դեմ մերկացնում է իշխանության վախը ՀԱԵ բարձր հեղինակությամբ պայմանավորված աջակցության ինքնաբուխ հավաքներից ու հանրային համախմբումից։
Սակայն մի նյուանս հաշվի չի առել իշխանությունը. վարչական ռեսուրսների կիրառումը եկեղեցու դեմ ունենալու է հակառակ էֆեկտ․ այն խորացնում է հանրային վստահության ճգնաժամը, արագացնում է քաղաքական ու արժեքային բևեռացումը և քայքայում է պետության ինստիտուցիոնալ հավասարակշռությունը, լեգիտիմությունը և ի վերջո կասեցնելու է իշխանության վերարտադրությունը։
Երբ քաղաքական իշխանությունը պատերազմ է հայտարարում պատմականորեն հիմնավորված հոգևոր ինստիտուտին, այն փաստացի բացում է «պատերազմի» նոր ճակատ սեփական ժողովրդի դեմ, ինչը երկարաժամկետ հեռանկարում ավարտվելու է ոչ թե տոտալ վերահսկմամբ, այլ իշխանության ինքնախարխլմամբ։ Վուալյա...
Նախընտրական թեմաների մասին՝ տեսանյութում.
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



