Եպիսկոպոսներին կալանավորելու են օդանավակայանից, եթե դրսից Երևան գան, Փաշինյանը վախենում է ժողովից. Աննա Կոստանյան
VIDEOՓաշինյանի ռեժիմի կողմից եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները չի կարելի դիտարկել որպես առանձին կամ հանպատրաստից արված քայլեր․ դրանք ձևավորված են գիտակցված հակաեկեղեցական արշավի տրամաբանության մեջ։ Հոգևորականների նկատմամբ ճնշումների, հնարավոր կալանքների և ազատ տեղաշարժի սահմանափակման մասին ազդակները վկայում են, որ իշխանությունը փորձում է ուժային մեթոդներով կառավարել ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր արժեքները։
Իրավապահ և դատական համակարգի կիրառումը հոգևորականների դեմ մերկացնում է իշխանության վախը ՀԱԵ բարձր հեղինակությամբ պայմանավորված աջակցության ինքնաբուխ հավաքներից ու հանրային համախմբումից։
Սակայն մի նյուանս հաշվի չի առել իշխանությունը. վարչական ռեսուրսների կիրառումը եկեղեցու դեմ ունենալու է հակառակ էֆեկտ․ այն խորացնում է հանրային վստահության ճգնաժամը, արագացնում է քաղաքական ու արժեքային բևեռացումը և քայքայում է պետության ինստիտուցիոնալ հավասարակշռությունը, լեգիտիմությունը և ի վերջո կասեցնելու է իշխանության վերարտադրությունը։
Երբ քաղաքական իշխանությունը պատերազմ է հայտարարում պատմականորեն հիմնավորված հոգևոր ինստիտուտին, այն փաստացի բացում է «պատերազմի» նոր ճակատ սեփական ժողովրդի դեմ, ինչը երկարաժամկետ հեռանկարում ավարտվելու է ոչ թե տոտալ վերահսկմամբ, այլ իշխանության ինքնախարխլմամբ։ Վուալյա...
Նախընտրական թեմաների մասին՝ տեսանյութում.
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



