Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Բաքվի զինվորական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին Բաքուն դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ նրանց տարիքով պայմանավորված։ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկման դատապարտելը։

Բաքվի դատարանի առջև կանգնած մյուս հայերը՝ Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը, դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Լևոն Բալայանը և Դավիթ Ալավերդյանը՝ 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։ Բաքուն բոլորին մեղադրում է ծանր հանցագործությունների մեջ՝ ահաբեկչությունից մինչև ցեղասպանություն։

Արցախի իշխանությունների և շարքային արցախցիների նկատմամբ դատավճիռը կայացվել է Աբու Դաբիում Փաշինյան–Ալիև հանդիպումից և «Զայեդ» մրցանակաբաշխությանը նրանց մասնակցությունից անմիջապես հաջորդ օրը։ Ընդ որում, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը փաստացի թե՛ միջազգային հանրությանը, թե՛ հայկական կողմին պարզորոշ ցույց է տալիս, որ որևէ պարտավորություն չի զգում խաղաղության օրակարգի նկատմամբ։ Ավելին՝ առանց սեթևեթանքների հասկացնում է, որ ինքն է իրավիճակի տերը և վարվելու է այնպես, ինչպես թելադրում են իր շահերը։

Իշխանությունների անողնաշար և անատամ քաղաքականության հետևանքով Հայաստանի համար տասնյակ տարիներ կյանքն ու առողջությունը տված մարդիկ արդեն երկար տարիներ պահվում են Բաքվի բանտերում և առաջիկայում էլ կարող են ավելի երկար պատիժների արժանանալ։ Չի բացառվում, որ որոշ անձանց Վենսի այցի շրջանակում, ցուցադրական կերպով, ազատ արձակեն և ուղարկեն Հայաստան, սակայն շատերին կարող են ենթարկել լուրջ խոշտանգումների՝ այդ կերպ Հայաստանին շարունակաբար հիշեցնելով, որ իրավիճակի տերը Ադրբեջանն է, իսկ Փաշինյանն ընդամենը վասալ։

Աննա Մարգարյան

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում օգոստոսի 25/26-ին լույս չի լինելուՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ինՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրելԻՀՊԿ․ Վաշինգտոնն ի վիճակի չէ բացել Հորմուզի նեղուցը նավարկության համարՍևանի լողափում ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակն ափ են վերադարձրելՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն չի իրականացնումԲարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարություն է տարածելԱնցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականները«Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ բժիշկները արձանագրել են նրա մահըԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառըԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութՀսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում