Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն Վարագյան
Կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Երևանը հերթական կոլապսի շեմին է։
Քաղաքային իշխանությունները ձնամաքրման աշխատանքները չեն կազմակերպել նորմալ, և այսօր քաղաքի տարբեր հատվածներում կույտերով կուտակված է աղ ու աղավազ։
Ձյունը հալվել է, բայց մայթեզրերին մնացած աղավազը չեն մաքրում, ինչի հետևանքով քաղաքում օրեցօր ավելանում է փոշին։ Հիշեցնեմ՝ արդեն հունվարի վերջին օդի աղտոտվածությունը որոշ շրջաններում թույլատրելիից բարձր էր։
Շուտով կսկսվեն անձրևները, և այս աղավազը կհոսի դեպի հեղեղատարները՝ խցանելով դրանք։ Արդյունքում Երևանում սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և հերթական քաղաքային քաոսը։
Հետո էլ կասեն՝ «նախկիններն են մեղավոր», «հեղեղատարները հին են»։
Իրականում խնդիրը պարզ է՝ պետք է հիմա մաքրել մայթեզրերին կուտակված աղն ու աղավազը, որպեսզի վաղը քաղաքը ջրի տակ չմնա։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



