Եվրոպայում քաղաքական գործիչներին և լրատվամիջոցներին մեղադրել են անմիտ կերպով պատերազմ հրահրելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները անմիտ կերպով պատերազմ են հրահրում։ Այս մասին իր X էջում գրել է Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։
Փորձագետը ծաղրել է արևմտյան մամուլը, որը Ռուսաստանին ներկայացնում է՝ որպես «անհույս թուլամիտ», միաժամանակ պնդելով, որ ռուսական բանակը պատրաստ է նվաճել ամբողջ Եվրոպան։
«Ռուսաստանը անհույս թուլամիտ է, և նրա զինվորները ստիպված են աղավնիներ ուտել։ Բայց մենք պետք է պատրաստվենք պատերազմի, քանի որ Ռուսաստանը աներևակայելիորեն հզոր է և կարող է նվաճել ամբողջ Եվրոպան։ Եթե կասկածում եք այս տրամաբանությանը, ապա դուք ռուսական ակտիվ եք, ուստի պարզապես ընդունեք ձեր քաղաքական դասի և նրանց լրատվամիջոցների ստենոգրաֆիստների առաքինի ատելությունն ու անմիտ պատերազմը», - նշել է Դիզենը։
Հետևեք մեզ՝ այստեղ



