«Ուլիս»-ը նոր թիմ է կազմում
ՍՊՈՐՏԵվրոպայի լիգայում պարտություն կրելուց հետո «Ուլիս»-ի կազմում արմատական փոփոխություններ են սպասվում: Թիմի մեկնարկային կազմը, բացառությամբ դարպասապահ Արսեն Բեգլարյանի, հանդես չի գա ՀՀ առաջնությունում: Իրակլի Չեժիան, Իրակլի Գեփերիձեն, Լևան Ջարկավան, Իվան Մամախանովը, Զամիր Ջանաշիան, Ռադե Դուգալիչը, Կոնստանտին Մորոզովը, Արտակ Ալեքսանյանը, Դավիթ Խուրցի ձեն և Նիկա Պիլիևը ակումբի հետ երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը և տեղափոխվել Արմավիրի «Տորպեդո»: Սա չի նշանակում, որ «Ուլիս»-ը հանդես չի գալու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Հիմա ակումբի ղեկավարությունն ակտիվ սելեկցիոն աշխատանք է տանում թիմը նոր խաղացողներով համալրելու համար: Մոտակա օրերի ընթացքում ակումբը կտեղեկացնի, թե ովքեր են համալրելու «Ուլիս»-ի կազմը: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է &l aquo;Ուլիս»-ի մամուլի ծառայությունը:
«Բիրկիրկարայի» հետ խաղից հետո «Ուլիս»-ում չեն նաև կարճաժամկետ պայմանագիր ստորագրած Ժոել Չիբամբան և Իգոր Պադերինը: