Մեր տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատել միայն ռուսական անվտանգության ճարտարապետությունը. Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳ«Հայաստանը Արևմուտքի կողմից օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք Ռուսաստանի դեմ»․ սա Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունն է։
Սիրելի ժողովուրդ, սա շատ վտանգավոր հայտարարություն է։ Սա ուղիղ վերաբերվում է մեր անվտանգությանը և Հայաստանի պետականության լինել-չլինելուն, և մենք պարտավոր ենք մի կողմ թողնել տարաձայնությունները և քննարկել այս հայտարարությունը՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ ենք մենք հասել այն կետին, որ մեր ռազմավարական միակ բարեկամ պետությունը նման հայտարարություն է անում և մենք շատ արագ պետք է, ճիշտ դիագնոզ նշանակելով, դուրս գանք ստեղծված իրավիճակից, հանենք Հայաստանը Ռուսաստանի դեմ գործիքի ֆունկցիայից։
Այս պահին Հայաստանում այլ քննարկվող թեմա չի կարող լինել, քան Հայաստանի անվտանգության և մեր ժողովրդի ու պետության ապագայի համար կարևորագույն հարցերը։
Մեր տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատել միայն ռուսական անվտանգության ճարտարապետությունը, մնացածը անիմաստ և վտանգավոր խոսակցություններ են։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



