Մեր տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատել միայն ռուսական անվտանգության ճարտարապետությունը. Մհեր Ավետիսյան
BLOG«Հայաստանը Արևմուտքի կողմից օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք Ռուսաստանի դեմ»․ սա Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունն է։
Սիրելի ժողովուրդ, սա շատ վտանգավոր հայտարարություն է։ Սա ուղիղ վերաբերվում է մեր անվտանգությանը և Հայաստանի պետականության լինել-չլինելուն, և մենք պարտավոր ենք մի կողմ թողնել տարաձայնությունները և քննարկել այս հայտարարությունը՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ ենք մենք հասել այն կետին, որ մեր ռազմավարական միակ բարեկամ պետությունը նման հայտարարություն է անում և մենք շատ արագ պետք է, ճիշտ դիագնոզ նշանակելով, դուրս գանք ստեղծված իրավիճակից, հանենք Հայաստանը Ռուսաստանի դեմ գործիքի ֆունկցիայից։
Այս պահին Հայաստանում այլ քննարկվող թեմա չի կարող լինել, քան Հայաստանի անվտանգության և մեր ժողովրդի ու պետության ապագայի համար կարևորագույն հարցերը։
Մեր տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատել միայն ռուսական անվտանգության ճարտարապետությունը, մնացածը անիմաստ և վտանգավոր խոսակցություններ են։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



