Էսպանյոլը պաշտոնապես մերժել է Ռեալի առաջարկը
ՍՊՈՐՏԻսպանական «Էսպանյոլը» պաշտոնապես մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը դարպասապահ Կիկո Կասիլյասի տրանսֆերի վերաբերյալ։
«Այս պահին չենք բանակցում «Ռեալի» հետ։ Մենք մերժեցինք այդ առաջարկը»,- իսպանական ակումբի նախագահ Ժոան Կոլետայի խոսքը մեջբերում է «Էսպանյոլի» թվիթերյան էջը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալից» 2007 թվականին հեռացած Կասիլյան կարող է վերադառնալ Մադրիդ։ Մամուլի համաձայն՝ «արքայական ակումբը» 4 մլն եվրո է առաջարկում ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսի համար, սակայն կատալոնացիները պահանջում են 6 մլն եվրո՝ գումարած վարձավճարով տրամադրել մադրիդցիների ֆուտբոլիստներից մեկին։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



