Փաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ Կարապետյան
Երևանում ջրի նոր հասունացող ճգնաժամի դեմն առնելու մասին մեր այսօրվա մամլո ասուլիսից հետո ինձ գրում են բազմաթիվ մեր հայրենակիցներ, որ իրենց տանը օրերով ջուր չեն ունենում։
Ճնշումը ստիպեց կառավարությանը կտրվել "կարևոր գործերից" և վերջապես զբաղվել այս հարցով։ Հայտարարեցին, որ Վեոլայի հետ խոսել են, որ այդպիսի բան չանի։
Հրաշալի է։ Իսկ մինչև էս ինչո՞ւ չեն խոսել, եթե հնարավոր էր սա անել։
Լուրջ աշխատել է պետք ջրամատակարարման հարցով, և պետք է ջրի կորուստը 65%-ից իջեցնել մի քանի անգամ, ինչպես ՀԷՑ-ի կորուստն ենք իջեցրել մինչև 6%։ Դա կլուծի ջրի խնդիրը:
Փաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի:
1
Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը
2
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
3
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
4
Տասնյակ զոհեր կան․ ուղևորատար ավտոբուսը գետն է ընկել
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



