Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հինգ տարին բավականին ժամանակ է՝ հատկապես իրադարձությունների այսպիսի խտության պայմաններում, երբ ամեն օր արթնանում ենք ու մի հարված ստանում՝ կա՛մ մեր արժանապատվությանը, կա՛մ մեր հայրենի հողին, կա՛մ մարդկային կյանքերին։ Դա չի կարող իր հետքը չթողնել մարդկանց տրամադրությունների վրա՝ որպես հոգեբանական մի ամբողջություն։ Մեր կյանքը բաժանվեց մինչև 2020 թվականի պատերազմը և պատերազմից հետո։ Պատերազմը շատ բան փոխեց, բայց բոլոր դեպքերում մարդկանց դիրքորոշումները, պատկերացումները, կարծիքները բավականին իներտ էին, հատկապես, եթե իրենք տվյալ իրադարձությունների մեջ ներգրավված էին։ Մարդը միշտ աշխատում է արդարացումներ, ինչինչ բացատրություններ գտնել, որպեսզի նաև իր սխալը, վրիպումը ինչ-որ ձևով հիմնավորի։ Նախորդ ընտրություններից անցել է հինգ՝ տառապագին և կորուստների տարի։ Մեր արժանապատվությանը, ինքնությանն այնպիսի հարվածներ են հասնում, որ նույնիսկ մղձավանջը ավելի թեթև մի բան է, քան այն, ինչ տեղի է ունենում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը, երբ անդրադառնում ենք մերօրյա հասարակական տրամադրություններին։

Նշում է՝ լավ կլիներ, եթե հոգեբանները հնարավորություն ունենային լայնամասշտաբ հետազոտություն կատարել և ունենալ մեր հասարակական տրամադրությունների, դիրքորոշումների, ապագայի վերաբերյալ պատկերացումների շատ ավելի կոնկրետ պատկերը։ «Այսօր դրան կարող է փոխարինել նաև մասնագետի հայացքը, թե ինչ է կատարվում։ Սոցիալական տարբեր շերտերի հետ իմ շփումները, զրույցները, դիտարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ «դանակը ոսկորին է հասել»։ Մարդկանց մեջ զզվանքը, ատելությունը հասել է շատ բարձր մակարդակի։ Չնչին տոկոս է կազմում այն մարդկանց թիվը, ովքեր դեռ իրենց կարծրացած պատկերացումներով են առաջնորդվում»,-նկատում է նա։

Հոգեբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հիմա գործի են դրվելու բազմաթիվ ծուղակներ։ «Հասարակությունը վատ է տրամադրված, արդեն զզվել է, ոմանք ընդամենն անտարբերության շղարշի հետևում են գտնվում։ Կա անտարբերների շերտը, սա մի տեսակ հուսահատություն է բերում, բայց այդ շերտին մոտենում ես, փորձում ես հասկանալ ինչ-որ թեմայի շուրջ մտքերը, դատողությունները, հասկանում ես, որ ռեակցիան զզվանքի ռեակցիան է։ Այդ անտարբեր թվացողները պարզապես ժխտում են իրականությունը, իրենց անկյուններում իրենց կյանքով են զբաղվում, առօրյայով, բայց իրենց տրամադրությունները շատ հեռու են իշխանությունների նկատմամբ դրական լինելուց։ Ինչ-որ մի կայծ, և այդ կոնֆորմիստները, հարմարվողները գալու և լրացնելու են ըմբոստների, պայքարողների շարքը։

Ամենամեծ ծուղակը խաղաղության միֆն է։ Դա շատ զգայուն թեմա է։ Պատերազմ, այդքան արյուն տեսած ժողովրդի համար խաղաղությունն ամենաբաղձալի բանն է։ Շատ լավ է, որ կան գործիչներ, ուժեր, որոնք բացատրում են մարդկանց, մեկնաբանում են, որ սա սին է, սա խաղաղություն չէ, հենց որ սրանք վերընտրվեն, ավելի մեծ աղետ է գալու մեր ժողովրդի գլխին, քան մինչև հիմա ենք տեսել։ Բայց բոլոր դեպքերում խաղաղության քաղցրությունը մարդկանց ստիպում է այդ խայծը ինչ-որ չափով կուլ տալ։ Հասարակության մեջ նետում են կարծրատիպային արտահայտություններ, օրինակ՝ «ուրիշը գա, պատերազմ կլինի, Նիկոլը մնա, պատերազմ չի լինի»։ Աբսուրդ է, բայց քարացած արտահայտություն է, և մարդիկ այս խայծը կարող են կուլ տալ։ Այսօր Հայաստանում կատարվող ամեն ինչ պետք է ընկալենք նախընտրական տրամադրությունների համատեքստում, այդ թվում՝ նաև այս իշխանությունից եկած բոլոր տեսակի ազդակները։ Մյուս կարծրատիպն այն է, թե «մեկ է, իրենք են ընտրվելու»։ Սա մարդուն թուլացնում է։ Եթե այդ արտահայտությունը շատ հարգարժան, հայրենանվեր, ամեն ինչ հասկացող մարդիկ են ասում, նշանակում է, որ թշնամին ինչ-որ իմաստով հասել է իր նպատակին, մեզ թուլացրել է։ Սրա հիմքում դրված է, որ «ես ոչինչ չարժեմ, իմ կարծիքը, ձայնը, դիրքորոշումը ոչ մի բան է, մեկ է, սրանք ընտրվելու են»։ Սա շատ վտանգավոր է, որովհետև մարդկանց մղում է պասիվության, իրենք ուղղակի չեն գնա ընտրության, իսկ դա նվեր է այսօրվա հանցագործ իշխանություններին։ Կամ՝ մի ձեռքով սահմանամերձ շրջաններում դպրոցներ են փակում, ինչն ուղղակի աղետալի է և շատ լուրջ հարված մեր գոյությանը, մյուս ձեռքով՝ ներդրումներ, շինարարություն են անում սահմանամերձ շրջաններում։ Մարդիկ մտածում են՝ շինարարություն, տներ են կառուցում, բայց ժողովուրդը նաև դիպուկ դիտարկում է անում, որ ինչ կառուցում են, թուրքերի համար են կառուցում։ Մեր արժանապատվությանն ուղղված հարվածներն են խեղճացնում ժողովրդին։ Վախի մթնոլորտ են ստեղծում։ Մյուս կողմից՝ Ալիևն է էքստազների մեջ։ Ասում է՝ հայերին խփեցինք երկաթյա բռունցքով, Հայաստանի օդային տարածքն օգտագործում ենք, առանց իրենցից հարցնելու։ Մեր ժողովրդին ստորացնում են մինչև վերջին աստիճանը՝ և՛ ներսի, և՛ դրսի թշնամիները, որոնց որպես մեկ ամբողջություն եմ ընկալում։ Նախընտրական շրջանի վտանգները շատ են՝ ինքնագնահատականի ցածրացում, վախի և անելանելիության զգացում և այլն»,-հավելում է հոգեբանը։

Շեշտում է՝ իրադարձություններն ամբողջ աշխարհում, մասնավորապես, մեր տարածաշրջանում, այնքան արագ են զարգանում, որ չգիտենք, թե մինչև ընտրություններն ինչեր տեղի կունենան։ «Բոլոր դեպքերում մի ճանապարհը դա է՝ ընտրությունների միջոցով վերջապես ազատագրվել այս խաժամուժից, որը մեր սուրբ երկրի, մեր սիրելի հայրենիքի իշխանությունն իր ձեռքն է վերցրել և անկաշկանդ, առանց բարոյական որևէ ապրում ունենալու տանում է դեպի կործանում։ Իրադարձությունները տեսնելով՝ չեմ բացառում, որ մինչև ընտրությունների օրվան հասնելը տարածաշրջանում ինչ-որ իրադարձություններ տեղի ունենան, և գուցե ավելի շուտ ինչ-որ հնարավորություններ առաջանան սրանցից ազատվելու։ Որքան շուտ, այդքան լավ։ Հնարավոր է, որ ինչ-որ իրադարձություններ տեղի ունենան, և եթե մեր երկրի ղեկին պրոֆեսիոնալ, պետականության արժեքը իմացող մարդիկ լինեն, գուցե կարողանանք այս իրավիճակից շահեկան դուրս գալ։ Դա հնարավոր եմ համարում։ Կարողանանք վերականգնել նորմալ հարաբերություններն այն պետությունների հետ, որոնց հետ մեր շահերը համընկնում են ռազմավարական, մարտավարական տեսակետից։ Իսկ ինչ վերաբերում է սրանց, ապա ավելի են գրգռում ժողովրդին։ Այդ ավտոբուսային խայտառակ պահվածքով ընդամենը զզվանք են առաջացնում։ Ինչո՞ւ են այդպես անում։ Նախ՝ մեզ էլի են ստորացնում, որ ամեն անգամ տեսնելով՝ ասենք՝ ինչ մեղք ենք մենք, որ մեր երկրի ղեկավարությունը սա է, բացի դրանից, մի արտահայտություն կա՝ լավ դեմքի արտահայտություն ընդունել վատ խաղի ժամանակ։ Այսինքն՝ ամեն ինչ շատ վատ է, բայց դու մի հատ կեցվածք ես ընդունում, որ ամեն ինչ հրաշալի է, սրանք հիմա այդ վիճակում են։ Շատ լավ հասկանում են այս համաժողովրդական զզվանքն իրենց նկատմամբ։ Զուգահեռ ստեղծում են վախի մթնոլորտ, խեղկատակության մթնոլորտ, կարծես ամեն ինչ լավ է, բոլորը երջանիկ են։ Սա մակերեսային ծիծաղ է առաջացնում մարդկանց մոտ՝ ոնց կրծեց, ոնց ծամեց, ոնց կուլ տվեց, ոնց պարեց, ոնց թռվռաց, ինչպիսի դեմքի արտահայտություն ուներ և այլն»։

Նալչաջյանի պնդմամբ, զզվանքից հետո հաջորդ ապրումը, որ առաջանում է մարդու մեջ, ինքնագնահատականի ցածրացումն է և ամբողջ աշխարհում խայտառակ լինելու զգացումը։ «Չէ որ այդ կադրերը պտտվում են ամբողջ աշխարհում։ Սա էլ է մտածված, ամեն ինչ անում են, որ մենք ստորանանք։ Իրենց ամբողջ խնդիրը բարոյականության ոլորտում է, իրենք բարոյական ապրումներ չունեն։ Դա իրենց համար խորթ է։ Մարդը չունի բարոյական զարգացում, «բարոյական տհասություն» երևույթ գոյություն ունի։ Կարող են ոչ միայն իրենց ուտելը ցույց տալ, այլև ուրիշ տեսարաններ էլ ի ցույց դնել։ Բարոյականության ամենակարևոր բաղադրիչներից մեկը ամոթի զգացումն է։ Ամոթի զգացում, ուրիշի վիճակի մեջ մտնելու կարողություն. այս բաղադրիչներից գոյանում է բարոյականությունը, բարոյական վարքը։ Հիմա մարդը բարոյական վարք չունի։ Գիտեք, եթե սեղանի մոտ ինչ-որ մի բան տգեղ է ստացվում, մարդիկ շատ ուժեղ ամոթի զգացում են ունենում։ Իսկ նրանց մոտ բացակայում են էթիկայի նորմերը, կուլտուրան, բարոյականությունը, և նա բացարձակապես վատ չի զգում, ասենք, գարշելի ձևով ինչ-որ բան կրծելուց, ծամելուց, կուլ տալուց և դա ցուցադրական անելուց։ Նա անձամբ այդպիսի բարիեր չունի, և դա օգտագործվում է մեր ազգին նվաստացնելու համար։ Որքան էլ չհավանեմ իմ երկրի իշխանություններին, բայց բոլոր դեպքերում իմ երկրի ղեկը իրենց ձեռքում է, և իրենք աշխարհին ներկայանում են իմ ազգի, պետության անունից, և ամեն անգամ իրենց վարքագծով հարված են հասցնում յուրաքանչյուրին, ով իրեն զգում է այս ազգի, պետության մի մասնիկը։

Նա եկել է իշխանության կոնկրետ նպատակով՝ նվաստացնել մեզ, մոռանալ հերոսներին, մոռանալ պատմությունը, մեր մշակույթը, կրթական համակարգն այս սոսկալի վիճակի մեջ դնել, նաև քանդել մեր արժանապատվությունը։ Բայց, ամեն դեպքում, մարդկանց տրամադրությունները տեսնելով՝ չեմ կարծում, որ մեր ժողովուրդը այնքան է թուլացել, դարձել զոհ իր էությամբ, որ չկարողանա պայքարել, երբ պայքարի, դիմադրության ուժեր ի հայտ գան։ Քաղաքական ուժերը, կարծես, որոշակի միավորումներ են ստեղծում, ակտիվություն, տեսնում ենք մարդկանց ոգևորությունը, հույսը։ Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը գնա և իր զզվանքը, իր բոլոր ապրումներն արտահայտի և ձերբազատվի մեզ պատած աղետից»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»