«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Մենք պետք է հասկանանք. որ մեր երկրի գլխավոր հարցը մեր երկրի ուժը ամրապնդելն է, իսկ ուժը ամրապնդելու համար շատ կարևոր է չունենալ վատ հարաբերություններ տարածաշրջանային մեծ երկրների հետ: ՌԴ-ի համար առաջնային է այս պահին, որ տարածաշրջնում չլինի հակառուսական ֆորպոստ: Մենք ասում ենք, որ հայկական ղեկավարությունը պետք է չլինի հակառուսական, հակաիրանական, այլ տարածաշրջանի երկրների հետ կազմի երկարաժամկետ համագործակցային զարգացման մոդել»,- «Հանրային»-ի եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ նախագահը հայտարարել է, որ ցանկանում է ՀՀ-ում ռուսամետ ուժերը մասնակցեն ընտրություններին. դուք շարունակում եք հերքե՞լ, որ դուք ռուսամետ ուժ եք:
«Մենք հակառուս ուժ չենք: Շատ կարևոր է, որ ՔՊ-ի պես ամեն օր ՌԴ-ի հասցեին սխալ արտահայտություններ թույլ տալով՝ հարաբերություններ չփչացնենք այդ երկրի հետ, որովհետև տարեկան արտահանում ենք 3 մլրդ-ի ապրանք:
Մենք միտված ենք լավացնել հարաբերությունները Իրանի, ՌԴ-ի և մեր մյուս գործընկեր ԱՄՆ-ի հետ: Եթե կարող եք դա կոչել «մետ», այո, մենք միտված ենք լավացնել հարաբերությունները տարածաշրջնի երկրների հետ»,- ընդգծել է նա:



