Երևան, 11.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան

«Մարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնել է, մարդիկ կան, որ մտածում էին, մեր ազգը նիրհի մեջ է, իրենք էլ ինչ ուզեն, կանեն։ Եթե նրանք տեսնեին այն, ինչ ես եմ տեսնում, իրենք շատ կվախենային»,-Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ելույթն այսպես սկսեց «ուժեղ Հաաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ի նկատի ունենալով հրապարակի բազմամարդ լինելը։

Նա բեմից մի մի քանի կադր արեց՝ ցույց տալու, թե ինչ է կատարվում։

«Ձեզ տեսնելով, այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր համախմբման երազանքին։ Իմ ժողովուրդ, բազմակի անգամ հավատացած ու հավատը կորցրած, ես գիտեմ, թե քեզ ինչն է հետ պահում մեզ հավատալուց, քեզ բազմաթիվ անգամներ խոսք են տվել, որ անելու են ամեն ինչ, բայց չեն արել, երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով, արել ենք քայլեր, որոնք թուլացրել են մեր երկիրը։ Քեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու»,-ընդգծեց նա։

Կարապետյանն ասաց՝ պատմական այն շրջաններում, երբ մտածել ենք՝ էլ ելք չկա, ճակատագիրը մեր ժողովրդի որդիներից ընտրել է ու ասպարեզ է նետել նրանք, որ փոխեն ընթացքը, ուղղեն մեր երկրի մեջքը։

«10 ամիս առաջ, այն օրը, երբ մենք Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Մայր աթոռ, ես ենթադրել չէի կարող, որ այսօր այստեղ տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների հետ միասին պետք է ազդարարենք փոփոխությունների սկիզբը։ Մեզ առաջնորդել է նախախնամությունը, և մենք, ենթարկվելով նրան, արել ենք և անում ենք ամեն ինչ, որպեսզի բերենք այդ փոփոխությունը, որը մեզ այդքան պետք է»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Կուսակցության ներկայացուցիչը թվարկեց ակնկալվող փոփոխություններից մի քանիսը՝ փոխվելու է մեր երկրի վերաբերմունքը մեր ընտանիքներին, աղքատությանը վերջ դնելու համար Հայաստան հոսելու են միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ իրական ներդրողներից, հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է և լավ է ապրելու, փոխվելու են մեր քաղաքները, օտար երկրներից վերադառնալու են մեր բակի ընկերները։

«Դրա համար, իհարկե, պահանջվելու են  ժամանակ, քրտնաջան աշխատանք։ Ես վստահ եմ, որ հայկական ամենամեծ կազմակերպություն ստեղծած անձնավարությունը՝ Սամվել Կարապետյանն իր առաջնորդությամբ կբերի այն հաղթական կետին, որ մենք հաղթահարած կլինենք աղքատությունն ու կունենանք բարեկեցիկ երկիր։ Մենք չենք լինելու անցյալի ստվերը, մենք պետք է լինենք բարձունքը ապագայի, բարձր նշաձող դնենք։ Մեր հայրենիքը մանոր-մունր ռեմոնտների համար չի ստեղծվել»,-ասաց բանախոսը։

Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները Իրան-ԱՄՆ բանակցությունները Պակիստանում մտել են փորձագիտական փուլ․ Tasnim Ժողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեք«Բարսելոնայի» մեկնարկային կազմը Արագ ի հայտ եկող կապտուկները կարո՞ղ են վկայել արյան քաղցկեղի զարգացման մասին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահԼավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Թուրքիայում Քայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանԹրամփը սպառնացել է վերսկսել հարվածներն Իրանին, եթե բանակցությունները տապալվեն Պենտագոնը հայտնել է, որ ռազմական գործողության ընթացքում խոցել է Իրանի պաշտպանական ձեռնարկությունների 90 տոկոսը Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, լռելու ժամանակը ավարտվել է․ Ալիկ ԱլեքսանյանՀայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները Մենք հասնում ենք մեր համախմբման երազանքին․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրին ուժեղ ղեկավար է պետք․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան «Ալաշկերտը» պարտության մատնեց «Արարատին» ՀՀ պետական համակարգը ծայրաստիճան անձնակենտրոն է․ այն պետք է վերակառուցել․ Ավետիք ՉալաբյանԿառավարությունը պատրաստվում է լուծարել ԳԱԱ-ն և մարզային բոլոր բուհերը․ Արմեն ՄանվելյանՄենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին. Ալեքսան ԱլեքսանյանՓաշինյա՛ն, նայի՛ր, մենք քեզ ճանապարհելու ենք․ փոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանՀայ եւ ադրբեջանցի փորձագետները Հաջիեւի հետ քննարկել են խաղաղության գործընթացը Նարեկ Կարապետյանը` շրջապատված բազմաթիվ աջակիցներով, եկավ հանրահավաքի վայր«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը մեկնարկեց աղոթքով (ուղիղ)Երեկ լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում զոհված Հայկ Մկրտչյանի եղբայրը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում իջել է սուրբ կրակը Էջմիածնում հնչած կրակոցների դեպքով 1 անձ ձերբակալվել է Սամվել Կարապետյանի աջակիցները Ուժեղ Հայաստան բացականչելով գնում են հանրահավաքԱզատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթը. Ուժեղ ՀայաստանՍպանել են «Հարրի Փոթեր»-ի ռեժիսորի թոռանը. հայտնի է պատճառըԱզատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթըՍա հատապտուղ չէ, սա թույն է․ դադարեք այն տալ ձեր երեխաներինՄեր ժողովրդի միջից պետք է հանել պատերազմի նկատմամբ վախը. Արտակ ԶաքարյանԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել Մարմինը մահից առաջ ազդանշան է տալիս․ այն հեշտ է ճանաչել3 ախտանիշ, որոնք վկայում են լյարդի քայքայման մասինԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար Դատարանը փաստեց փաշինյանական կեղծիքը Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին Փաշինյանը միտումնավոր է խոշտանգում 18-ամյա պատանուն Տղան երկու տարի համարվում էր անհետ կորած, մինչև հայրը նայել է պահարանի հետևը