Երևան, 15.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինը

Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ քննարկել է մայիսին Հայաստանում կայանալիք գագաթնաժողովի կազմակերպչական և քաղաքական հարցերը։ Այս հանդիպումը հերթական ազդակն է, որ Երևանը շարունակում է խորացնել համագործակցությունը եվրոպական ուղղությամբ՝ միաժամանակ գտնվելով բարդ հարաբերությունների փուլում Ռուսաստանի հետ։

Չնայած Մոսկվայի հստակ ազդակներին, որ եվրոպական ուղղությամբ կտրուկ մերձեցումը կարող է վերանայել դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունը, Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվում նախատեսված ծրագրերից։ Մայիսի 4-5-ը Երևանում նախատեսվող եվրոպական գագաթնաժողովը ոչ միայն դիվանագիտական կարևոր իրադարձություն է, այլև կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերություններում հերթական լարվածության կետը։ Մասնակիցների թվում լինելու են այն երկրների ղեկավարները, որոնք բացահայտորեն ներգրավված են Ռուսաստանի հետ առկա հակամարտության քաղաքական աջակցության գործընթացում, ինչը լրացուցիչ զգայունություն է հաղորդում իրավիճակին։

Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանվում են կայուն և գործընկերային մակարդակում։ Սակայն տնտեսական և վարչական դաշտում արձանագրվող գործընթացները վկայում են հակառակ միտումների մասին։ Ջերմուկի արտադրանքի հետ կապված քրեական գործի վերաբացումը, հայկական արտահանման նկատմամբ խստացված վերահսկողությունը, ինչպես նաև ռուսական շուկայում գործող ընկերությունների առջև առաջացող բյուրոկրատական խոչընդոտները արդեն իսկ լուրջ անհանգստություն են առաջացնում գործարար շրջանակներում։

Այս գործընթացները դեռևս հիմնականում ազդում են խոշոր բիզնեսի վրա, սակայն դրանց շարունակականության դեպքում ազդեցությունը կարող է տարածվել նաև լայն սպառողական շուկայի վրա։ Հայկական տնտեսության համար ռուսական ուղղությունը շարունակում է մնալ առանցքային, և ցանկացած կտրուկ փոփոխություն այդ հարաբերություններում անմիջապես անդրադառնում է ներմուծման, արտահանման և աշխատուժի տեղաշարժի վրա։

Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական հավասարակշռության խախտումը բերում է ոչ միայն դիվանագիտական, այլև տնտեսական ռիսկեր։ Երբ քաղաքական որոշումները չեն ուղեկցվում ռիսկերի հաշվարկով և փոխհատուցման մեխանիզմներով, դրանց հետևանքները կրում է առաջին հերթին հասարակությունը։

Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում մեծ վնասներ կկրի հասարակ ժողովուրդը, իսկ տնտեսությունը կհայտնվի կոլաբսում։ Հիշեցնենք, որ ՌԴ-ում արդեն իսկ հայկական մի քանի ընկերությունների հանդեպ կիրառվել են սանկցիաներ, մեկ ընկերության դեպքում արգելվել է արտադրանքի մատակարարումը, իսկ Ջերմուկի գործով քրեական գործը բացվել է։ Փորձագետները կարծում են, որ այս ամենը այս ընկերություններով չի սահմանափակվի։

Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Հայտնի են Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականների կազմերը Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հնարավոր է, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթներ սկսվեն Արթուր Դավթյանի ցատկը կարող է դառնալ աշխարհի ամենաբարդը․ Հակոբ Սերոբյան ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին ՆԱՏՕ-ն 2026 թվականին Ուկրաինային կտրամադրի 60 միլիարդ դոլարի ռшզմական օգնություն՝ ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկից բացի․ Ռյուտե ՔՊ-ականները Ստամբուլում Կանադայի պատվիրակության ղեկավարին ներկայացրել են ԹՐԻՓՓ նախագիծը Վալոդյա Գրիգորյանի uպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ կան վիրավորներ Թուրքիայում ոստիկանապետի որդին հոր ավտոմատ հրազենով դպրոցում ահաբեկչություն է կազմակերպել Լիբանանում Իսրայելի հարձակումներից զոհերի թիվը հասել է 2167-ի Պակիստանի բանակի հրամանատարը ժամանել է Թեհրան․ նրան դիմավորել է Արաղչին Ռուսաստանը փոխհատուցում կվճարի Ադրբեջանին AZAL-ի ուղևորատար ինքնաթիռի կործանման համար Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը Կապիկի ծաղկի բռնկում Պակիստանում․ կա 9 զոհ Արտաշավանում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ վերջինն էլ բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա 6 վիրավոր Թրամփը խոստովանություն է արել Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Լրատվամիջոցները հայտնում են Լիբանանում հնարավոր հրադադարի մասին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում ՀԱՊԿ-ում հատուկ ուշադրություն են դարձրել Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը Թուրքիայի դպրոցներից մեկում կան զոհեր Բուբնովը ցածր է գնահատել Սպերցյանի խաղը Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ ԿարապետյանՄեղրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ՀՀ օդային տարածքը մայիսի 3-5-ը փակ կլինի անօդաչուների և ընդհանուր ավիացիայի համար Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչպիսին է մթնոլորտային օդի որակը Երևանում Կոտայքում Ford Transit-ը բախվել է բեռնատարին Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԱրդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Փնտրում են անհետ կորած 3-ամյա աղջկանԽաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան