Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը Սահմանադրություն փոխելու նոր պատճառաբանություն է հորինել՝ մեղադրանքի սլաքներն ուղղելով արդարադատության համակարգի դեմ։ «Քիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալիս, մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում՝ արդարադատության հարցը»,- ասել է նա՝ իրավիճակը արդարադատության ոլորտում գնահատելով խայտառակ։

«Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, և էդ մաֆիան իրա մետաստազները ունի բոլոր տեղերում․ էդ մաֆիան իր մետաստազները ունի Ազգային ժողովում, Կառավարությունում, դատարաններում, Դատախազությունում, քննչական մարմիններում, Ոստիկանությունում։ Հերիք ա, հերիք ա, էդ բանի, ժողովրդի ներվերը ինչքա՞ն կարելի ա քայքայել,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ օրգանական պրոբլեմ կա, արդարադատության համակարգը ժողովրդի հետ կապ չունի, Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից։ Թե ինչու ութ տարի լինելով իշխանության՝ չեն արել այդ փոփոխությունները, Փաշինյանը մեղքը գցում է գործող Սահմանադրության վրա։ Նա նաև նոր դավադրություն է մոգոնել․ երդվյալ ատենակալների ինստիտուտ է ուզում ներդնել։ Ի դեպ, այդ մասին առաջին անգամ Փաշինյանը խոսել էր ուղիղ մեկ տարի առաջ՝ կրկին կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս։ Երդվյալ ատենականների ինստիտուտի ներդրումը կարող է արդյունավետ լինել միայն ձևավորված ժողովրդավարական ավանդույթներով երկրում, այն էլ՝ ոչ փոքր երկրներում։ Հայաստանում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, իրար հետ կապված են և կարող են ընդհանուր շահեր, ծանոթներ, բարեկամներ ունենալ, երդվյալ ատենականների ինստիտուտը պարզապես քաղաքական ներգործության ու ճնշման գործիք է դառնալու։

Առավել ևս, որ փաշինյանական իշխանությունը կարող է այնպիսի համակարգ մտցնել, որ երդվյալ ատենակալներ դառնան գործող իշխանությանը լոյալ կամ հավատարիմ անձինք, որոնք էլ պրոֆեսիոնալ դատավորների փոխարեն վճռեն տարբեր գործերի ճակատագրերը։ Իսկ այս պարագայում սա արդարադատության համակարգի հերթական խեղաթյուրումը կդառնա։ Իհարկե, գործող իշխանությունները հրաշալի հասկանում են իրենց դավադրության ողջ հետևանքները, բայց և փորձում են ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել արդարադատության համակարգի կառավարումը՝ գործնականում բացառելով ըմբոստության և իշխանության դեմ դիմադրության որևէ դրսևորում։

Տաթևիկ Բադալյան

Հայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա Մանուկյան