Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հողի մեջ աճող «սարդը». ոչ թե ընկույզ, այլ լոբազգի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գետնանուշը (Arachis hypogaea) աշխարհում լայնորեն տարածված մշակաբույս է: Գետնանուշի սերմերը հարուստ են սպիտակուցներով, առողջ ճարպերով, վիտամին E-ով, B խմբի վիտամիններով: Գետնանուշի յուղը լայն տարածում ունի ԱՄՆ-ում և համարվում է էներգետիկ սնունդ։ Գետնանուշի սերմերը պարունակում են մինչև 60 % յուղ և մինչև 34 % սպիտակուց։ Յուղն օգտագործվում է սննդի, ինչպես նաև պահածոների, հրուշակեղենի և օծանելիքի արդյունաբերության մեջ։

Գետնանուշի հայրենիքը Հարավային Ամերիկան է (հատկապես Բրազիլիան և Պերուն)։ Մարդիկ այն սկսել են մշակել մոտ 7–8 հազար տարի առաջ, իսկ Եվրոպա է հասել 16-րդ դարում՝ իսպանացի և պորտուգալացի ծովագնացների միջոցով։

Այնուհետև այն տարածվել է Աֆրիկայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։

Գետնանուշը ծաղկում է հողի վրա, բայց պտուղները զարգանում են հողի տակ, ինչի պատճառով էլ այն հայերենում ստացել է իր անվանումը՝ գետին-ա-նուշ՝ գետնանուշ։ Իսկ ահա աշխարհում հայտնի անունը՝ «արախիս», գալիս է հուներեն համանուն բառից, որը նշանակում է սարդ. պատճառը նրա պտուղների նմանությունն է սարդին:

Հետաքրքիր է, որ չնայած իր անվանը, գետնանուշը ոչ թե ընկույզ է, այլ լոբազգի բույս։ Ունի մոտավորապես 70 տեսակ, որոնց մեծ մասը վայրի է։ Շատ տեսակներ աճում են հիմնականում Բրազիլիայում, միայն մի տեսակը՝ արդյունագործական գետնանուշը կամ հողային ընկույզն է (Arachis hypogaea) շատ հայտնի բոլոր երկրներում: Այն ունի մեծ արդյունաբերական նշանակություն, աճեցվում է հիմնականում Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի արևադարձային երկրներում, իսկ եվրոպական երկրներից՝ Իսպանիայում, Իտալիայում, Ուկրաինայում և Ֆրանսիայում։ Հայաստանում գետնանուշը լայնամասշտաբ չի մշակվում, բայց հնարավոր է աճեցնել, և մասնավոր հատվածում սեփական օգտագործման կամ անգամ հետաքրքրության համար աճեցվում է։ Մշակության համար ավելի հարմար են Արմավիրի և Արարատի մարզերը, պահանջում է տաք և արևոտ կլիմա, թեթև, ավազակավային հող, ունի մոտ 120–150 օր աճման շրջան: Գետնանուշի մեկ բույսը կարող է տալ մինչև 40 պտուղ, իսկ ցողուններով կարելի է կերակրել անասուններին։ Գետնանուշի միջին բերքը ոռոգվող հողերում կազմում է 10-12 ց/հա, սակայն բարենպաստ պայմաններում և բարձր ագրոտեխնիկայի դեպքում բերքը հասնում է 35 ց/հա և ավելի։ Գետնանուշը նաև հարստացնում է հողը ազոտով՝ օգտակար լինելով գյուղատնտեսությանը։

Հայաստան գետնանուշ հիմնականում ներմուծվում է Իրանից, Չինաստանից, Հնդկաստանից և օգտագործվում է թե՛ որպես ուտելի ընկույզ, թե՛ հրուշակեղենի մեջ, թե՛ ձեթի արտադրության համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները