Թրամփը հայտարարել է Իրանի մոտ առգրավված նավի կասկածելի բեռի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ափերի մոտ ամերիկյան ուժերի կողմից առգրավված առևտրային նավում հնարավոր է եղել բեռ Չինաստանից։ Այս մասին նա ասել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ նավում գտնվել են «ոչ այնքան հաճելի» իրեր, իսկ բեռի ծագման վերաբերյալ հնչեցրել է ենթադրություն՝ այն անվանելով «հնարավոր նվեր Չինաստանից»։ Նա նաև նշել է, որ նման զարգացումը իրեն որոշ չափով զարմացրել է՝ ակնարկելով Չինաստանի ղեկավարության հետ նախկին փոխըմբռնման մասին։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնը շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցը և պահպանում է Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան USS Spruance կործանիչ-ը Օմանի ծոցում կանգնեցրել էր իրանական բեռնատար նավ՝ փորձելով կանխել շրջափակման խախտումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



