Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցն է:
Ցեղասպանություն, որը կոտրեց մեր ազգի ողնաշարը, զրկեց պատմական հայրենիքի մեծ մասից, դարձրեց մեզ պանդուխտ ու գաղթական:
Ցեղասպանություն, որն այսօր էլ նույն մարդատյաց հրեշի կողմից շարունակվում է մեր դեմ՝ Արցախի բռնազավթումով, նրա բնիկ տերերի տեղահանությամբ, և մեր սրբությունների համատարած ոչնչացմամբ:
Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է: Այդ նպատակին պետք է ծառայի յուրաքանչյուր հայ մարդ, այդ նպատակին պետք է ստորադասվի ցանկացած այլ, անձնական և խմբային նպատակ: Միայն այդպես մենք կարող ենք կանգնեցնել Ցեղասպանության հրեշավոր անիվը, և վստահությամբ կերտել մեր ապագան այս սուրբ հողի վրա:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



