Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարությունն առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Քաղաքացիական ծառայության մասին» եւ հարակից օրենքներում կատարել ենք փոփոխություն, որը վերաբերում է տարիքային շեմը սահմանող դրույթին: ՀՀ մի շարք օրենքներում կան սահմանափակումներ, ըստ որոնց՝ 65 տարին լրանալուց հետո անձն աշխատանքից ազատվում է: Ներկայում ունենք առողջության եւ կյանքի տեւողության բարելավում եւ կարծում ենք, որ 65 տարեկանն այն տարիքը չէ, որ պետք է սահմանափակել մարդու աշխատելու իրավունքը: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Քաղաքացիական ծառայության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ փոփոխությունը կատարելիս հաշվի է առնվել նաեւ ժողովրդագրական իրավիճակը: Հայաստանի, ինչպես եւ աշխարհի շատ երկրների հասարակությունը ծերացող է եւ 65 + տարիքային խումբն ավելին է, քան մինչեւ 15 տարեկանի խումբը: Արդյունքում՝ ամեն տարի նկատվում է աշխատաուժի կրճատում, խնդիրներ են առաջանում նաեւ աշխատաշուկայում: Փոխնախարարը  նշել է, որ փորձառու մասնագետին, որը ներկա պահին իրականացնում է իր աշխատանքը, չպետք է տարիքով պայմանավորված ազատել աշխատանքից: Զեկուցողը տեղեկացրել է նաեւ, որ ուժային ոլորտներում պաշտոն զբաղեցնող անձանց համար շարունակում է գործել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը սահմանող դրույթը՝ ոլորտային առանձնահատկությամբ եւ աշխատանքի բնույթով պայմանավորված:

Կառավարությունն առաջարկում է կատարել եւս մեկ փոփոխություն եւ սահմանել, որ հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողները, ինչպես նաեւ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք կարողանան դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի եւ դաստիարակության համար:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է, որ տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելուն վերաբերող կարգավորումները կտարածվեն նաեւ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած եւ ծառայության ժամկետը մինչեւ մեկ տարով երկարաձգված ծառայողների վրա: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է նաեւ հարցի լայն իրազեկումը:

Եզրափակիչ խոսքում փոխնախարարը նշել է՝ Կառավարության ցանկությունն է, որպեսզի աշխատանքային իրավունքի հիմքում լինի աշխատանքի արդյունավետությունը, եւ խտրականությունը պայմանավորված չլինի տարիքով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին: Առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում եւ քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի արտահերթ նիստում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան