Որպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան
ԲԼՈԳԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ, որով հանձն առանք միավորելու մեր ջանքերը՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։
Այս իրադարձությանը նախորդել են մոտ մեկ ամիս տևած բանակցություններ, մեր քաղաքական ծրագրերի համադրման ծավալուն աշխատանք, համատեղ գործունեության մոդելի հստակեցում, թիմերի մերձեցում՝ այս ամենի արդյունքում մենք այժմ պատրաստ ենք միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը, ինչպես նաև՝ համատեղ իրականացնել ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը։
Որպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն ընտրությունների միջոցով, փոխարենը երկրում նոր ազգային իշխանություն ձևավորել՝ դեպի ապագան միտված հստակ ռազմավարությամբ: Այս նպատակին մենք կծառայեցնենք մեր բոլոր ուժերը՝ ակնկալելով նաև մեր բոլոր համախոհների և աջակիցների օժանդակությունը: Բոլորիս հաջողությու՛ն եմ ցանկանում:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



