Սամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Կա փուլային գաղափար. առաջին 5 տարում կստեղծվեն 300 հազար աշխատատեղեր, աղքատությունը շեշտակի կնվազի, ծայրահեղ աղքատությունը կվերանա», - նշեց Կարապետյանը։
Նա ասաց, որ «Տաշիր» ընկերությունների խումբը վերջին 5 տարում Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած գործատուն է։
«Կոնկրետ թվով այս պահին չեմ ուզենա ասել, բայց մենք ժամանակ առ ժամանակ ներկայացնում ենք թվաքանակն ու վճարված հարկերը։ Փաշինյանն ասում է, որ ինքը ստեղծել է 280 հազար աշխատատեղ, դրանից հետո ասում է, որ անհնար է 300 հազար աշխատատեղ ստեղծել, նրա խոսքերն իրար հակասում են», - հավելեց Կարապետյանը։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



