Սամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան
ANALYSISՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Կա փուլային գաղափար. առաջին 5 տարում կստեղծվեն 300 հազար աշխատատեղեր, աղքատությունը շեշտակի կնվազի, ծայրահեղ աղքատությունը կվերանա», - նշեց Կարապետյանը։
Նա ասաց, որ «Տաշիր» ընկերությունների խումբը վերջին 5 տարում Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած գործատուն է։
«Կոնկրետ թվով այս պահին չեմ ուզենա ասել, բայց մենք ժամանակ առ ժամանակ ներկայացնում ենք թվաքանակն ու վճարված հարկերը։ Փաշինյանն ասում է, որ ինքը ստեղծել է 280 հազար աշխատատեղ, դրանից հետո ասում է, որ անհնար է 300 հազար աշխատատեղ ստեղծել, նրա խոսքերն իրար հակասում են», - հավելեց Կարապետյանը։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



