Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ
Ես մեր ժողովրդին չեմ մեղադրում, մեր ժողովուրդը մեծ հաշվով մեղք չունի, որ մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները, սիրահարված լինելով Արևմուտքին, հավատալով եվրոպական այսպես կոչված արժեքներին, թույլ տվեցին և հաճախ նաև իրենք էլ մասնակցեցին, որպեսզի Արևմուտքը կեղծի մեր ժողովրդի իսկ ապրած պատմությունը, մեր ժողովրդին տրամադրի ռուս ժողովրդի և Ռուսաստանի դեմ, Հայաստանում գրանտների և քաղաքական տարբեր գործիչների միջոցով ստեղծի հակառուսական մթնոլորտ, խաբի մեր ժողովրդին, որ ռուսները ծախել են հայկական հողերը, որ հայերը Սարդարապատում և Արցախյան 1-ին ճակատամարտում հաղթել են առանց ռուսների օգնության, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը Ռուսաստանն է և ռուս ժողովուրդը, և այսպես շարունակ։

Տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է հակառուսական մթնոլորտ՝ Հայոց պատմությունը կեղծելու և մեր ժողովրդի ապրած կյանքը պղծելու ճանապարհով։ Մեր ժողովրդին համոզել են, մեր իսկ քաղաքական էլիտաները, որ հնարավոր է 2 լարի վրա խաղալ, որ հնարավոր է Հայաստանը տանել դեպի Արևմուտք, նույնիսկ այն պայմաններում, երբ Արևմուտքը պատրաստվում է Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի, և ահա արդյունքում մեր ժողովրդի մի մասը, իմ կարծիքով մեծ մասը, հավատացել է, որ հնարավոր է խաղալ 2 լարի վրա, որ հնարավոր է լավ հարաբերություններ պահպանել և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, որ հնարավոր է գնալ Եվրամիություն։ Եվ այսօր արդեն, երբ հասարակության մի մեծ մասը այդպես է մտածում, Արևմուտքը շարունակում է իր քաղաքական գործունեությունը՝ Հայաստանին փորձելով դարձնել աշխարհաքաղաքական գործիք՝ Արևմուտքի շահերը սպասարկելու հարցում, այնպես ինչպես դա արեցին Վրաստանի դեպքում, Ուկրաինայի դեպքում։ Բայց ամենամեծ ողբերգությունը կայանում է նրանում, որ հիմա էլ մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները չեն հասկանում, որ այս ճանապարհով Հայաստանը տանում են դեպի կործանում, շարունակում են խաբել ժողովրդին։ Շատերը շարունակում են գլուխ գովել, որ իրենց ժամանակ էլ է Ֆրանսիայի նախագահը եկել Հայաստան, որ իրենց ժամանակ է դրվել հայ-եվրոպական հարաբերությունների այն հիմքը, որի արդյունքում այսօր Հայաստանը գնում է իբր թե դեպի Եվրամիություն։ Փոխանակ ամաչեն իրենց գործունեության համար, փոխանակ ամաչեն, որ հատկապես 2007 թվականին Պուտինի Մյունխենի ելույթից հետո չեն հասկացել, որ պետք է կտրեն, խզեն կապերը Եվրոպայի հետ և կանգնեն Ռուսաստանի կողքին, որպեսզի կարողանան պահպանել Արցախը և Հայաստանի Հանրապետությունը, դեռ մի բան էլ գլուխ են գովում և շարունակում են պնդել, որ իրենք շարունակելու են եվրոպական իրական արժեքներ տարածել Հայաստանում։ Եվրոպական իրական արժեքները մեկն են՝ ծառայեցնել և օգտագործել բոլոր ազգերին և պետություններին հանուն Եվրոպայի մի քանի հզոր պետությունների շահերի։ Այսքանը չհասկացող մարդիկ կամ տգետ են, կամ արևմտյան գործակալ են, կամ ընդհանրապես իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ։

Հիմա, սիրելի ժողովուրդ, մենք պետք է Հայաստանում ձևավորենք իսկապես Հայաստանի պետական շահերը հասկացող քաղաքական դաշտ։ Սա նշանակում է, որ պետք է ձևավորենք պրոցեսներ, որտեղ մարդիկ պետք է հստակ հասկանան, որ միայն հայ-ռուսական հարաբերությունները ու Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կարող են ամուր հանգրվան լինել Հայոց պետականությանն ու հայ ժողովրդի անվտանգությանը, որ այն օրերին, երբ Արևմուտքը պատրաստվում է պատերազմել Ռուսաստանի դեմ, հնարավոր չէ 2 լարի վրա խաղալ։ Այո, պետք է թքել արևմտյան քաղաքական էլիտաների գործունեության վրա և կանգնել Ռուսաստանի կողքին, պետք է դուրս գալ Եվրախորհրդից, պետք է կտրել քաղաքական բոլոր կապերը Արևմուտքի հետ։ Հակառակ պարագայում Արևմուտքը մեզ դարձնելու է ուղղակի հերթական գործիքը՝ սեփական շահերը սպասարկելու ճանապարհին, իսկ մենք վճարելու ենք թանկ գին, մինչև անգամ պետականության կորստի գնով։

Մեր էլիտաները, ովքեր Հայաստանը տարան եվրոասոցացման, ովքեր փոխեցին Սահմանադրությունը Արևմուտքի պահանջով՝ Հայաստանը դարձնելով խորհրդարանական երկիր, այն դեպքում, երբ մեզանում կայացած կուսակցություններ չկան, ովքեր Հայաստանը, որը շրջապատված է թուրքական, ռուսական, պարսկական աշխարհներով, դարձրեցին Ֆրանկոֆոնիայի անդամ, այդ մարդիկ դեռևս շարունակում են խոսել, հպարտանալ, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել։ Ես ուղղակի ցավում եմ, ցավում եմ, որ մեր ժողովրդի բախտը այդպես էլ չի բերում քաղաքական էլիտաներ ունենալու հարցում։ Այդպես էլ մենք չենք կարողանում խելացի քաղաքական էլիտաներ ունենալ, որպեսզի մեր ժողովուրդը ապրի անվտանգ և ունենա անկախ պետություն։ Սա իսկապես մարդկային և ազգային ողբերգություն է, և երբ ուսումնասիրում ես Հայոց պատմությունը, մեր ժողովուրդը տարբեր դրվագներում փորձում է անձնազոհության, հերոսության, ինքնանվիրումի գնով ունենալ պետություն, իր կյանքը դարձնել անվտանգ, բայց չի կարողանում, որովհետև չի ունենում քաղաքական խելացի էլիտաներ, չի ունենում քաղաքական այնպիսի գործիչներ, ովքեր էմոցիաներից և տգիտությունից վեր կանգնելով՝ կկարողանան գիտակցել սեփական պետության և ժողովրդի շահերը։

Սա է մեր պատմության ամենաողբերգական հարվածը, և մենք, որպեսզի կարողանանք հաղթահարել դա, պետք է իսկապես ունենանք քաղաքական առողջ, բանիմաց, էմոցիաներից դուրս և Հայաստանի պետական շահերը իսկապես ընկալող քաղաքական էլիտա։ Այլ ճանապարհ մենք չունենք։
Եվ ամենակարևորը՝ ժամանակն է, որ մենք ռուսներին, ֆրանսիացիներին, իսպանացիներին, ամերիկացիներին մեղադրելուց և մեր մեղքերը նրանց վրա բարդելուց առաջ գիտակցենք, որ այդ ազգերը ունեն իրենց պետությունները և առաջնորդվում են իրենց պետական շահերով։ Մենք էլ պետք է մեր պետական շահերը հասկանանք։ Մենք չենք կարող նեղանալ Էմանուել Մակրոնից, որ նա պաշտպանում է Ֆրանսիայի շահը՝ լավ հասկանալով, որ Հայաստանի շահերը Ֆրանսիայի հետ չեն համընկնում։ Նա ցանկանում է Հայաստանը և հայ ժողովրդին օգտագործել հանուն Ֆրանսիայի՝ թքած ունենալով, թե մենք որպես պետություն կմնանք, թե չենք մնա, կկորցնենք մեր պետականությունը, կենթարկվենք նոր ցեղասպանության, թե ոչ։ Նույն կերպ մենք չենք կարող նեղանալ Ռուսաստանից՝ Վլադիմիր Պուտինից, որ նրանք պաշտպանում են Ռուսաստանի պետական շահերը։ Բայց նրանք իրենց պետական շահերը պաշտպանելիս չեն միջամտում մեր ներքին կյանքին և ասում են՝ դուք անկախ պետություն եք, դուք ինքներդ որոշումներ կայացրեք, բայց հասկացեք, որ դուք եք գինը վճարելու։

 Այո, յուրաքանչյուր պետության առաջնորդ և յուրաքանչյուր պետություն ինքն իր շահերն է առաջ մղելու, ինքն իր շահերն է պաշտպանելու, և այստեղ է, որ մենք պետք է ունենանք այնպիսի քաղաքական գործիչներ և այնպիսի էլիտաներ, ովքեր կհասկանան Հայաստանի պետական շահերը և կառաջնորդվեն բացառապես Հայաստանի պետական շահերով, իսկ փոխարենը ունենք այն, որ երրորդ հանրապետության էլիտաների պատճառով ժողովուրդը փաստի առաջ է կանգնել։
 
Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան