Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է

Մի հայտնի ֆիլմ կա` Lord of War, զենքի վաճառականի մասին, շատերդ տեսած կլինեք։ Ֆիլմի հիմնական հերոսը (Նիկոլաս Քեյջ) այսպիսի ձևակերպում ունի. «Աֆրիկյան ցանկացած խմբավորում իրեն կոչում է ինչ-որ վեհ անունով՝ ինչ-որ բանի ազատագրման ճակատ, հայրենասիրական ինչ-որ բան, դեմոկրատական ինչ-որ բան, և երբեք չեն ուզում ընդունել, որ իրենք բոլորը բռնաճնշողների միավորներ են` իրենց նախորդներից էլ վատը»։

Բոլոր Եվրոպական միջոցառումները նույնպես կրում են վերամբարձ անուններ՝ «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով», «Երևանյան երկխոսություն», «Խաղաղության ֆորում» ու նման բաներ։
Ուղիղ մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու, ինչպես շատերինը, օրինակ՝ Շառլ Միշելինը։ Ո՞վ է հիշում, որ նա, Նիկոլի հետ օրը մեջ փաթաթվելով, մեզ կոչ էր անում զիջումների։ Չեն հիշի, որ հենց այս երկուսի բարձր հովանու ներքո 2022թ. այս նույն Եվրոպական համայնքի առաջին գագաթնաժողովին Նիկոլը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Որից հետո եղան շրջափակումը և հայաթափումը։

Քաղաքակիրթ Եվրոպայի աչքի առաջ 21-րդ դարում հայաթափվեց հազարամյա հայկական Արցախը, որը կանգնուն էր նույնիսկ առաջին և երկրորդ համաշխարհայինների ժամանակ, իսկ այսօր եվրոպական պաչիկների և կեղծ ժպիտների ներքո Արցախում ոչ մի հայ չկա, և հայկական ժառանգությունը ֆիզիկապես ոչնչացվում է։ Ոչ մի ձայն։ Միայն ժպիտ։ Հյուրընկալողը շնորհակալություն է հայտնում ոչնչացնողին, իսկ ոչնչացնողն ինքը հեռակապով մասնակցում է՝ որպես սպասված հյուր։

Եվրոպական կառավարությունները մեկը մյուսի հետևից կգան-կփոխվեն, Եվրոպան կլուծի իր հարցերը։ Կբարեկամանա նրա հետ, ումից այդ պահին օգուտ կա, գազ կգնի նրանից, ումից այդ պահին պետք է, և աչք կփակի ուրիշի ողբերգության և էթնիկ զտման վրա։ Իհարկե, հընթացս սիրուն ձևակերպումներ կտա և հուզիչ ցավակցական ժեստեր կանի։

Շատ ավելի կիրառական վտանգավորություն ունեն եվրոպացիների տեղական խամաճիկները, որոնք եվրոպական ժպիտներին արժանանալու համար պատրաստ են իրենց ժողովուրդներին տանել աղետի, ներքաշել ուրիշի պատերազմի մեջ։ Երևանում նրանցից առնվազն երկուսը հանդիպեցին։

Իշխանական ինֆոտեռորի ֆոնին հայ ժողովուրդը չի փորձի հասկանալ, թե ինչո՞ւ է Մակրոնը Երևանում հակադրվում թե´ Ռուսաստանին, թե´ Թրամփին (հիշեցնեմ, որ մինչև այս էլ Սյունիքի մի մասը հասցրել ենք կոչել Թրամփի անունով և նույնքան ուրախանալ այս հանգամանքով)։ Եվ իշխանությունը ոչինչ չի բացատրի։

Եվ ի՞նչ կարիք կա մեզ որևէ բան բացատրելու, եթե այդքանից հետո հայ ժողովրդի մի զգալի մաս առանց դրա էլ ապրում է Նիկոլի «առաքելության» տակ։

Թե քանի´ պետություն ու ժողովուրդ է ներքաշվում սիրուն անուններով աղետների մեջ՝ սա էլ շատ հին պատմություն է։

Այնուամենայնիվ, կա նաև այլ սցենար. երբեմն որոշ պետություններ և ժողովուրդներ իրենց մեջ ուժ են գտնում՝ չներքաշվելու ուրիշների կինոյի մեջ՝ ուրիշների օգտին։ Ու փրկվում են։
 
 
 
 
Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանՌուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին են Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Տղամարդը սպանել է իր սիրեցյալին և նրա մնացորդները թաքցրել սառնարանումՊուտինը մի շարք հանձնարարականներ է տվել Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Toyota» և «Mercedes». Shamshyan Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է