Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին
ՎԻԴԵՈՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հյուրընկալելը ՀՀ իշխանության կողմից հիմարություն էր իր դաշնակցի և սրիկայություն՝ հայ ժողովրդի հանդեպ։ Այսօր իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Եվրոպացիները Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը նրան «մաստեր կլաս» տա, թե ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները։ Ես անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողովուրդն օգուտ չի ունենալու»,- ասաց նա։
Կարապետյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Փաշինյանն արդեն ամեն ինչ հանձնել է, ու մնացել է միայն մեկ բան վաճառել եվրոպացիներին՝ հակառուսական քաղաքականությունը, ինչը, վստահ է, եվրոպացիները մեծ հաճույքով կգնեն։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



